Էրիկ Բազինյանը շարունակում է հաղթել ռինգում

© Facebook/Erik Bzo Bazinyan / Эрик Базинян
Эрик Базинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
22 ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, որը բնակվում է Կանադայում, հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Գերմիջին քաշային կարգում Բազինյանը նոկաուտով հաղթանակի է հասել գերմանացի Բեռնարդ Դոնֆակի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Գերմիջին քաշային կարգը պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ հեղինակություն է վայելում: Հենց այս քաշային կարգում Արթուր Աբրահամը մեծ համբավ ձեռք բերեց իր հաղթանակներով: Միգուցե, 37-ամյա Աբրահամն արդեն արժանի փոխարինող ունի ռինգում:

Миша Алоян - Sputnik Արմենիա
Միշա Ալոյանի առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Էրիկ Բազինյանն իր առաջին մենամարտը ռինգում անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերին: Ուղիղ չորս տարի անց հայ բռնցքամարտիկի անվան դիմաց արդեն կա 17 մենամարտ ու նույնքան հաղթանակ: Ընդ որում, հաղթանակների մեջ մեծ տոկոս են կազմում նոկաուտով տոնված հաղթանակները:

Իհարկե, դեռևս վաղ է խոսել տիտղոսային մենամարտերի մասին, որովհետև դրան հասնելու համար հարկավոր է հաղթել ճանաչված ու վարկանիշ ունեցող բռնցքամարտիկների: Սակայն, եթե Բազինյանն այսպես շարունակի, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում հայ բռնցքամարտիկն արդեն հնարավորություն կունենա նախ անցկացնել հավակնորդների մենամարտ ու հաջողության հասնելու դեպքում նաև մասնակցել տիտղոսային մենամարտի:

Լրահոս
0