Սեպտեմբերի 18–ին ՀՀ քաղաքացիները կզրկվեն հեռուստացույց դիտելու հաճույքից

© Sputnik / Aram Nersesyanтелевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт
телевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ժամանակավորապես դադարեցվելու է թվային հեռուստատեսության հեռարձակումը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

«2017 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ը, քաղաքացիները չեն կարողանա հեռուստացույց դիտել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նշում են, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքները կատարվելու են հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։

Լրահոս
0