00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քնեսեթի փոխխոսնակը` հայ ժողովրդի ողբերգության մասին. «Մենք սրտով Հայաստանի հետ ենք»

© Sputnik / Karen YepremyanДепутат Кнессета Тали Плосков
Депутат Кнессета Тали Плосков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական նկատառումներից ելնելով` Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, թեև շատ իսրայելցիներ կողմ են, որ այն ճանաչվի։ Եթե այս տարիներին աշխարհը չլռեր Հայաստանում կատարվածի մասին, հնարավոր է` Հոլոքոստը եղած չլիներ, կարծում է Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովը։

Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստան կատարած այցի նպատակի, հայ-իսրայելական հարաբերությունների, միջխորհրդարանական խմբի նշանակության, «Հայաստան-Իսրայել» ֆորումի, Հայոց ցեղասպանությանը հանդեպ իսրայելցիների ունեցած վերաբերմունքի մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ի՞նչ նպատակով եք Հայաստան եկել։

— Ես միշտ ուրախությամբ եմ Հայաստան գալիս, այստեղ հանդիպում եմ հիանալի, ջերմ ու տաղանդավոր մարդկանց հետ։ Մենք այստեղ առաջին անգամ չենք գալիս, մեր խումբն էլ մշտապես մեծանում է։ Ցանկանում ենք հնարավորինս սերտորեն կապել մեր երկրների մարդկանց, պատմությունը, ավանդույթներն ու մշակույթները։ Փորձում ենք տարբեր ոլորտներում երկկողմանի օգնության ու աջակցության ճանապարհներ գտնել։ Խորհրդարանական ընկերության խմբերի ուղևորությունների ու աշխատանքային այցերի հիմնական նպատակը համագործակցության, աջակցության ու երկրների դիրքերի ամրապնդման ճանապարհներ փնտրելն է, տնտեսական հարաբերություններ հարթելը։ Մենք Հայաստան ենք եկել միմյանց ևս մի քայլով մոտենալու համար։

Ануш Нагашян - Sputnik Արմենիա
Գրող Իսրայելից․«Հայաստանն ավելին է, քան ամառային հանգստավայր»

- Ի՞նչ ծրագրով եք մեզ մոտ եկել։

— Նախատեսում ենք Իսրայելի պատվիրակությանը ծանոթացնել Հայաստանին։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, ու մեզ համար կարևոր է, որ երկրների միջև զբոսաշրջային հարաբերությունները զարգանան։ Դրան նպաստում է նաև ուղիղ չվերթների մեկնարկը, որոնց բացման մեջ անձամբ ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել։ Իսրայելցիները սիրում են ճանապարհորդել, Հայաստանն այդ առումով անտեսված էր։ Ուղիղ չվերթի բացումը խթանում է զբոսաշրջության ոլորտի երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Մենք կհանդիպենք Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի, բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների ու նոր ղեկավարի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբի նախկին ղեկավար Արտակ Զաքարյանին, որի հետ մենք առաջին ու բավականին հաջող քայլերն ենք արել։ Հանդիպումներ են նախատեսված արտաքին գործերի ու մշակույթի նախարարների հետ։ Մենք խոսելու ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում միջազգային ասպարեզում, քննարկելու ենք մշակույթի ոլորտում համագործակցության խորացման հարցը։ Հաջորդ տարի Իսրայելը պետականության 70-ամյակն է նշում։ Այդ կապակցությամբ մեզ մոտ անցկացվելու են տարբեր երկրների մշակույթների օրեր, այդ թվում` Հայաստանի։

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունները։

— Լռության բազում տարիներից հետո մեր հարաբերությունները լավ են զարգանում։ Ինձ ուրախացնում է մեր արտաքին գործերի նախարարի գնահատականը. այն, ինչ վերջին երկու տարիների ընթացքում արել է Իսրայել — Հայաստան բարեկամության միջխորհրդարանական խումբը, կարող է օրինակ ծառայել նմանատիպ այլ խմբերին։ Չեմ կարող ասել, որ մենք բոլոր հարցերը լուծում ենք, կամ որ Իսրայելը համաձայն է Հայաստանի ասած ամեն ինչի հետ, կամ հակառակը։ Սակայն մենք հասկանում ենք միմյանց դիրքորոշումները և մեր երկրների համար բարդ հարցեր ենք բարձրացնում` հարգելով մյուս երկրի դիրքորոշումը։ Բարեկամության խմբի նշանակությունը մեծ է։

Իսրայելը շատ երկրների հետ է աշխատում։ Ես բարեկամության 4 խումբ եմ գլխավորում։ Ու դրանք ոչ միայն աշխատանքային, այլև ընկերական հարաբերություններ են։ Մենք նաև օգնում ենք «Հայաստան — Իսրայել» հասարակական ֆորումի աշխատանքին։

Александр Цинкер - Sputnik Արմենիա
Ցինկեր. Իսրայելը կարող է հետաքրքրված լինել հայկական ՏՏ ոլորտով

- Կխոսե՞ք ռազմական ոլորտում հայ-իսրայելական համագործակցության ներուժի մասին։

— Բարդ հարց է, որին ես, որպես խորհրդարանական, պատասխանելու իրավունք չունեմ։ Այսպիսի հարցերը կառավարության, վարչապետի մակարդակով են լուծվում։ Եթե համեմատենք այսօրվա հարաբերությունները երեք տարի առաջ եղած հարաբերությունների հետ, ապա կհամոզվենք, որ այսօր դրանք լավացել են։

- Ինչպե՞ս կանդրադառնա ԱԹՍ-ների հետ կապված վերջին իրարանցումը Իսրայելի` Ադրբեջանի ու Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա։

— Տեղի ունեցածը սխալ է։ Իմ իրավասության մեջ չէ այս հարցը բարձրացնելը։ Սակայն այս թեման առանց ուշադրության չի մնա։

- Ինչպե՞ս են Իսրայելի հայերը ներգրաված երկրի ներքաղաքական կյանքում։

— Հայերն ինտեգրված են իսրայելական հասարակության մեջ, միաժամանակ նրանք պահպանում են իրենց մշակույթը, ավանդույթները։ Հայի տուն մտնելիս գիտես, որ քեզ գրկաբաց են ընդունելու։ Ընդ որում` անպայման սեղան գցած։ Հայերը յուրահատուկ, ջերմ, հյուրընկալ, մեծ սրտով մարդիկ են։ Հայերը չեն մոռանում իրենց անցյալի մասին, հարգում են ավանդույթները։

Մեզ հետ Հայաստանից գնացած իսրայելցիների խումբ է ժամանել, որոնք ներկա են լինելու «Հայաստան — Իսրայել» ֆորումի որոշ հանդիպումներին։ Մենք ուրախ կլինենք, եթե մեր հայրենակիցները բիզնես զարգացնելու հնարավորություն ունենան այն երկրներում, որտեղից եկել են, չէ՞ որ նրանք տիրապետում են լեզվին ու ծանոթ են մտածելակերպին։

- Ի՞նչն է խանգարում, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Աշոտյան․ «Իսրայելը պետք է մինչև վերջ քննի Արցախում անօդաչուների հետ կապված սկանդալը»

— Իսրայելի դիրքորոշումն այդ հարցում, եթե համեմատենք երեք տարի առաջ եղած իրավիճակի հետ, հայերի համար դեպի լավն է փոխվել։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք խորհրդարանի նիստում։ Այդ հարցի քննարկումը շարունակվել է կրթության հանձնաժողովում, որը գրեթե հայտարարեց հայ ժողովրդի ողբերգության ճանաչման մասին։ Մեր խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ եթե դա իրենից կախված լիներ, կսատարեր կոմիտեի որոշումը։ Ես իմ հերթին բազմիցս հայտարարել եմ, որ հիմա հայերին ավելի շատ մարդ է սատարում, քան երեք տարի առաջ։ Կարծում եմ` ճիշտ ուղղությամբ ենք աշխատում, սակայն պետք է համբերությամբ զինվել։

Իսրայելում ծանոթ են այս թեմային, կան մարդիկ, որոնք ուզում են իմանալ` ինչ է եղել, պատմությունն են ուսումնասիրում։ Հայաստան կատարած իմ առաջին այցի ժամանակ ես Ծիծեռնակաբերդ այցելեցի ։ Մեզ պատմեցին փաստեր, որոնց մասին ես չգիտեի։ Ինձ մոտ հարց առաջացավ` այն տարիներին ամբողջ աշխարհը լռում էր հայերի հետ կատարվածի մասին, հետևաբար այդ լռությունն ազդեց այն բանի վրա, ինչ պատահեց հրեաների հետ XX դարի 40-ական թվականներին։ Չի կարելի լռել, երբ որևէ բան ժողովուրդներ է ոչնչացնում։ Մենք պետք է համբերատար լինենք ու հավատանք, որ վերջիվերջո Իսրայելն իր դիրքորոշումը կարտահայտի հօգուտ Հայաստանի։ Մենք գիտենք` հայ ժողովրդի ողբերգությունն ինչ է, մենք հոգով ու սրտով Հայաստանի հետ ենք։ Սակայն մենք քաղաքական նկատառումներից ելնելով` դեռ չենք կարող ճանաչել ողբերգությունը։

- Ի՞նչ կարող է Հայաստանն ընդօրինակել Իսրայելից` ցեղասպանության ճանաչման հարցում։

— Հայաստան անում է այն, ինչ պետք է անի` աշխատանքային այցեր, մարդկանց հետ մշտական կապ։ Չկա այնպիսի հանդիպում, որի ընթացքում այդ թեման չշոշափվի։ Ով նման ողբերգություն չի ապրել, ծանոթ չէ հայ ժողովրդի պատմությանը, պետք է իմանա այդ մասին։

Լրահոս
0