00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհին «Նոր ալիք» մրցույթում զարմացրել է Մելաձեին ու Ալսուին

Բաժանորդագրվել
«Նոր ալիք 2017» մրցույթի մասնակիցների հարաբերությունները շատ ջերմ են։ Շատերը չեն ցանկանում հեռանալ Սոչիից։ Մրցույթում Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ մթնոլորտ է տիրում «Նոր ալիքի» հարթակում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Նոր ալիք» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները չգրված օրենքով պետք է անաչառ մնան ու չշփվեն մասնակիցների հետ, բայց նրանցից ոմանք չեն կարողացել զսպել զգացմունքները ու հաճոյախոսություններ են ասել հայ մասնակից Սյուզաննա Մելքոնյանին։

Հայ երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ կարմիր գորգով անցնելիս պատահաբար հանդիպել է Կոնստանտին Մելաձեին ու Ալսուին։

«Ժյուրիի անդամները փորձում են առավելագույնս քիչ շփվել մեզ հետ, նրանք շատ նրբանկատ են։ Աշխատում են լարված իրավիճակ չստեղծել։ Բայց ես կարմիր գորգի վրա պատահաբար հանդիպեցի Ալսուին, ու նա ինձ ասաց. «Շնորհակալություն այսպիսի ձայնի, տաղանդի համար, մեծ հաճույքով եմ ձեզ լսում»։ Նաև լուսանկարվեցի Կոնստանտին Մելաձեի հետ, որն ինձ ասաց` կեցցես», — պատմեց Սյուզաննան։

Բացի այդ, ժյուրիի անդամները լրագրողների հետ հարցազրույցում ասել են, որ ֆավորիտ են համարում Մոլդովայի, Ուզբեկստանի մասնակիցներին ու Հայաստանը ներկայացնող երկու աղջիկներին։

«Շատ ուրախ եմ Էռնայի համար։ Կուլիսների հետևում հաճելի է լսել, որ հայը լավ է ելույթ ունեցել ու բարձր միավորներ է ստացել։ Մենք ուրախանում ենք, երբ մեր ելույթներին հետևող մարդիկ քաջալերող հաղորդագրություններ են գրում։ Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը», — նշեց երգչուհին։

Սյուզաննայի խոսքով` ութ տարի սպասել է«Նոր ալիք» մրցույթին։

«Վերջին ամիսներին ես հագեցած գրաֆիկ ունեի, երբ իմացա, որ մասնակցելու եմ մրցույթին, սկսեցի խմբիս հետ ակտիվ աշխատել։ Առաջին մրցութային օրվանից հետո դժվար էր, ես չափազանց հուզված էի։ Երկրորդ ելույթի ժամանակ արդեն հավաքվեցի, սովորեցի բեմին, հանդիսատեսին։ Այստեղ ֆանտաստիկ հանդիսատես է, նրանք յուրահատուկ ջերմություն են հաղորդում», — ասաց Սյուզաննան։

Эрна Мир - Sputnik Արմենիա
«Նոր ալիքի» հայ ջրահարս Էռնա Միր. «Հայրենիքն ինձ համար առաջին տեղում է»

Նրա խոսքով` մասնակիցները լրջությամբ են պատրաստվում ելույթներին, ու ելույթից հետո մեկ օրը հանգիստը պարզապես անհրաժեշտություն է։

«Հիմնականում ազատ ժամանակ չենք ունենում։ Բայց մասնակիցների հետ շփվում ենք, հիանալի հարաբերություններ ունենք։ Ոչ մի մրցակցություն չկա, երևի կապված է այն բանի հետ, որ մեզ հետ Ալեքսանդր Ռևզին է աշխատում։ Նա առաջին օրվանից բացատրեց, որ պետք է միմյանց հանդեպ հարգանք դրսևորել», — հավելեց երգչուհին։

«Նոր ալիք 2017»-ի մասնակիցներն այնքան են ընկերացել, որ չեն ուզում մտածել երաժշտական տոնի ավարտի մասին։

Սյուզաննան բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, բայց հատկապես մտերմացել է Ուզբեկստանի, Վիետնամի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

«Սկզբում պարզապես ուզում էի մասնակցել այս մրցույթին, «Նոր ալիքի» բեմում ելույթ ունենալ, իսկ հիմա այլ նպատակ ունեմ` հաղթել։ Չնայած իրավիճակը լիովին անկանխատեսելի է, ես գոհ եմ, քանի որ ֆավորիտների շարքում եմ», — ասաց հայ մասնակիցը։

Այս տարի «Նոր ալիք» միջազգային մրցույթին Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի` Էռնա Միրը (Միրզոյան) և Սյուզաննա Մելքոնյանը։

Սյուզաննան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ է, մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծին, «Եվրատեսիլ 2016»-ի ընտրական փուլին։

Երկու օրվա արդյունքներով Սյուզաննա Մելքոնյանը 237 միավոր է վաստակել ու հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Էռնան 242 միավոր է վաստակել (ժյուրիի բոլոր անդամները նրան առավելագույն 11 միավոր են շնորհել)։

Լրահոս
0