Բախվել են ուղևորատար ավտոբուսները. զոհեր չկան

© Sputnik / Asatur Yesayants / ДТП с участием автобусов в Ереване
ДТП с участием автобусов в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալներով համար 10 և համար 22 ավտոբուսների բախման հետևանքով զոհեր և լուրջ վիրավորում ստացածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան` մոտավորապես ժամը 10-ի շրջանակներում, Երևանի Աբովյան փողոցի սկզբնամասում, Աբովյանի արձանի հարակից տարածքում, իրար են բախվել  10 և 22 համարի ավտոբուսները։ Դեպքի ականատես Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացրեց, որ 10 համարի ավտոբուսը հետևից ուժեղ հարվածել է 22–ին։

«Հարվածի արդյունքում 10–ի դիմապակին և 22–ի հետևի ապակիները կոտրվել են։ Հարվածի ուժգնությունից ավտոբուսներում կանգնած ուղևորներն այս ու այն կողմ էին շպրտվել, ընկել գետին։ Նրանցից ոմանք վնասվածքներ էին ստացել»,–ասաց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նախնական տվյալներով զոհեր և լուրջ վնասվածք ստացած մարդիկ չկան։

Լրահոս
0