Զանգվածային թունավորում Թուրքիայում. ի՞նչն է պատճառը

© AP/Emrah GurelТурция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում ավելի քան հարյուր մարդու հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Երկուշաբթի տեղի իշխանությունները հայտնել են, որ 17 մեծահասակ և 23 երեխա քիմիական նյութից թունավորվելու հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Աքթաշ գյուղում քլորով թունավորվելու հետևանքով հոսպիտալացվել է 109 մարդ։ Տեղի բնակիչներից երեքը քլորով լի տակառ են գտել, բերել գյուղ և բացել այն, որի հետևանքով գազ է տարածվել։ Փրկարարները տարհանել են գյուղի բոլոր բնակիչներին»,- նշված է թուրքական իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ մարդիկ կարողացել են իրենց տներ վերադառնալ։

Նշվում է, որ երկու հոգու բերման են ենթարկել, երրորդին դեռ փնտրում են։

Լրահոս
0