Բլոգեր Լապշինը կհեռանա Բաքվից. օրն արդեն հայտնի է

© Sputnik / Murad OrujovБлогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан
Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իլհամ Ալիևի ներմանն արժանացած բլոգերն արդեն կարող է հեռանալ Ադրբեջանից։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Լապշինը, որին մի քանի օր առաջ ներում էր շնորհել Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևը, հինգշաբթի կլքի Բաքուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սեփական աղբյուրին։

Ավելի վաղ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Սակայն սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց։

«Մեկնումը նախատեսված է վաղը, տոմսերն արդեն գնված են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում: Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Իլհամ Ալիևը ներում շնորհեց Արցախ այցելած Ալեքսանդր Լապշինին

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը. բլոգերը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Լրահոս
0