Ասուլիս. իսրայելական պատվիրակության հայաստանյան այցի արդյունքը

© Sputnik / Asatur Yesayants / Гайк Котанджян
Гайк Котанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 15–ին, ժամը 10։30-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հայաստան – Իսրայել. երկկողմ հարաբերութունների զարգացման դինամիկան» թեմայով։

Սեպտեմբերի 10-ից 13-ը Քնեսեթի փոխխոսնակը բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների ու «Հայաստան — Իսրայել» հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ եռօրյա աշխատանքային այցով Երևանում էին։

Ասուլիսի մասնակիցները կամփոփեն այցը, կպատմեն ընդհանուր հետաքրքրությունների, տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունների ընդլայնման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Ասուլիսի բանախոսներն են`

«Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը,

«Հայաստան — Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0