Հենրիխ Մխիթարյանի` հոր 55-ամյակի շնորհավորանքը հուզել է շատերին

© Sputnik / Arpi Beglaryan / Генрих Мхитарян с отцом Гамлетом Мхитаряном
Генрих Мхитарян с отцом Гамлетом Мхитаряном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցում տեղադրել է հոր հետ իր լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Instagram–ի իր էջում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոր` Համլետ Մխիթարյանի հետ լուսանկար է տեղադրել։

Լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 55 տարեկան։

«Դու ապրում ես իմ հուշերում… 55-ամյակդ շնորհավոր, հայրիկ», – լուսանկարի տակ գրել է Մխիթարյանը։

In my memories, you live on…Happy 55th Birthday Dad!

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan) Сен 13 2017 в 11:36 PDT

 

Լուսանկարում փոքրիկ Հենրիխն է, նրա քույր Մոնիկան, որոնք համբուրում են հորը` շնորհավորելով ծննդյան կապակցությամբ։

Համլետ Մխիթարյանը 1980 թվականի խաղացել է լեգենդար «Արարատի» կազմում։ Այդ ժամանակ ակումբում 70-ականներին խաղացողներից գրեթե մարդ չէր մնացել։ 70-ականներին թիմը մեծ հաջողությունների էր հասել, այդ թվում` հաղթել առաջնությունն ու 1973 թվականի ԽՍՀՄ գավաթը։ Մխիթարյանը հիմնական կազմի խաղացող էր և ակումբի առաջատար հարձակվողներից մեկը։ 1984 թվականի ԽՍՀՄ առաջնության ժամանակ Մխիթարյանը 18 գոլի հեղինակ էր դարձել։

Համլետ Մխիթարյանը մահացել է 33 տարեկան հասակում։

Լրահոս
0