Հայկական գինին ու կոնյակը պետք է որակյալ լինեն

© Sputnik / Arpi Beglaryan / Армянские вина
Армянские вина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական գինին ու կոնյակը, որպես հայկական բրենդ, պետք է լինեն որակյալ, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց հայկական գինու և կոնյակի որակի վրա։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց շաբաթական կտրվածքով ուսումնասիրել խաղողի մթերման ծավալներն ու մոնիթորինգի ենթարկել գինու և կոնյակի որակը։

«Ուսումնասիրելով վաճառվող գինու և կոնյակի որակը՝ գյուղնախարարությունը պետք է հսկողություն իրականացնի հայկական այդ բրենդների որակի նկատմամբ»,- գյուղնախարարին հանձնարարեց վարչապետը։

Լրահոս
0