Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ամիրյան. «Ցուցահանդեսի փակումը թեմայի հետ կապ չունի»

© Sputnik / Asatur Yesayants / Армен Амирян
Армен Амирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թումանյանի թանգարանում ստալինյան բռնությունների զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը թեմայի հետ կապ չունի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Արմեն Ամիրյան

Հայաստանում առաջիկայում կարող է բացվել ստալինյան բռնությունների զոհերին նվիրված թանգարան։ Այսօր լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Տարվա ընթացքում նախարարությունը ծրագրում է նույն թեմայով այլ ցուցադրություններ կազմակերպել ու նույնիսկ առանձին թանգարան բացել` նվիրված ստալինյան բռնությունների զոհերին»,– ասաց Ամիրյանն` անդրադառնալով Թումանյանի թանգարանում այդ թեմայով ցուցահանդեսը փակելու խնդրին։

Սեպտեմբերի 9-ին, 22 օր գործելուց հետո, նախարարության հրահանգով փակվել էր  «Խավարում» խորագրով բացօթյա ցուցահանդեսը։ Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի մոտ բացված ցուցադրությունը նվիրված էր ստալինյան բռնությունների զոհերին, այդ թվում`  Թումանյանի ժառանգներին։

Լրահոս
0