Վարչապետ. «Ձմռանը շինարարությունը պետք է չկանգնի»

© Sputnik / Nelli DanielyanСтроительство геотермальной электростанции в Сюнике
Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շինարարական կազմակերպությունները պետք է շինարարություն իրականացնելու թույլտվություն ունենան. այսօր կառավարության նիստում հրահանգեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ձմռան ամիսներին, եթե նույնիսկ եղանակը բարենպաստ է, շինարարական կազմակերպությունները, որպես կանոն, շինթույլտվություն չեն ստանում։ Արդյունքում  Հայաստանում ձմռանը շինարարությունը կանգնում է։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը։

«Մենք ունենք կարծրատիպ, թե ձմռանը շինարարություն անել չի կարելի։ Բա հյուսիսային երկրներում ո՞նց են անում»,- ասաց վարչապետը և հանձնարարեց ուսումնասիրել ու Հայաստանում կիրառել այդ փորձը։

Կարեն Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց 40-օրյա ժամկետում մշակել համապատասխան իրավական փաստաթուղթ։

Լրահոս
0