Ալիևի ներմանն արժանացած բլոգեր Լապշինը ժամանեց Իսրայել

© Из блога Александра Лапшина / Александр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, այնուհետև ներում ստացած բլոգերն արդեն Իսրայելում է։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանում ներում ստանալուց և ազատ արձակվելուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինը ժամանել է Իսրայել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան։

Լապշինը, որը ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունի, մոր ուղեկցությամբ «Ադրբեջանական ավիաուղիների» ուղիղ չվերթով Բաքվից ժամանեց Թել Ավիվ։ Նրա հետ աշխատող տեղի իրավաբանները սկզբում պատրաստվում էին մամուլի ասուլիս կազմակերպել օդանավակայանում, սակայն հետագայում չեղյալ հայտարարեցին այն` ասելով, որ իրենց պաշտպանյալի վիճակը թույլ չի տալիս շփվել լրագրողների հետ։

«Նա արդեն ժամանել է, ընտանիքը դիմավորել է նրան», — ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար, սակայն սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց։ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ բանտում բլոգերը ինքնասպանության փորձ է կատարել։

Լրահոս
0