«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում

© Sputnik / Asatur Yesayants / Здание Министерства обороны РА
Здание Министерства обороны РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունում վարչության պետերի տեղաշարժեր են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` ՊՆ կադրային փոփոխությունների արդյունքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։

Ավելի վաղ Աբրահամյանը զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։

Թերթը նշում է, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Լրահոս
0