00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ Ենգիբարյան. «Հայերը չինացի չեն, քիչ փողի դիմաց չեն աշխատի»

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция, посвященная предстоящему X ежегодному форуму высоких технологий "АрмТеК". Баграт Енгибарян
Пресс-конференция, посвященная предстоящему X ежегодному форуму высоких технологий АрмТеК. Баграт Енгибарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում այսօր ՏՏ ոլորտի շուրջ 500 ընկերություն է գործում, ոլորտի մասնագետների թիվը մոտ ապագայում կարող է գերազանցել 15 հազարը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետները վերջին տարիներին բարելավել են աշխատանքի որակը, ինչը բարձրացրել է նրանց  որակավորման մակարդակը և համապատասխանաբար, վարձատրությունը,  ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Հայաստանը Չինաստան չէ, մեր մասնագետները փոքր գումարի դիմաց չեն աշխատում»,– ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ենգիբարյանը նշել է, որ ԱՄՆ–ում ծրագրավորողները հինգ անգամ ավելի են վարձատրվում, քան Հայաստանում։ Այսօր Հայաստանում ՏՏ մասնագետի միջին աշխատավարձը 1200 դոլար է կազմում։

Նրա խոսքով` Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 600 մլն դոլարի շեմը։

Александр Цинкер - Sputnik Արմենիա
Ցինկեր. Իսրայելը կարող է հետաքրքրված լինել հայկական ՏՏ ոլորտով

«Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի համար։ Երբ 15 տարի առաջ մենք մշակում էինք ոլորտի ռազմավարությունը, նման ցուցանիշների մասին նույնիսկ երազել չէինք կարող, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սահմանափակվենք ձեռքբերածով»,– նշել է Ենգիբարյանը։

Ենգիբարյանն ասել է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 15 հազար  բարձրակարգ մասնագետ կա, նման հարաբերակցություն չկա աշխարհի 90% երկրներում։

Երևանում սեպտեմբերի 27-ին կանցկացվի «ԱրմԹեք Կոնգրես» բարձր տեխնոլոգիաների ամենամյա միջազգային գիտաժողովը, որի ընթացքում կքննարկվեն ոլորտում առկա արդիական խնդիրները, հարցերն ու մարտահրավերները։ Գլխավոր թեման կլինի կիբերանվտանգությունը։

Բացի այդ, անդրադարձ կլինի նաև աշխարհի տարբեր երկրներում ՏՏ ոլորտի արդյունավետ զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում գործընթացի ռազմավարությանը։

Գիտաժողովին կմասնակցի մոտ 200 հոգի, այդ թվում՝ Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ–ի պատվիրակությունները։ Սպասվում է նաև Microsoft, IBM, Kaspersky, Cisco խոշոր ու հայտնի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությունը։

ArmTech-ն ամեն տարի միավորում է ոլորտի տեղի և արտասահմանյան փորձագետներին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և աշխարհի տարբեր երկրների շահագրգիռ այլ  անձանց, որոնք համատեղ կքննարկեն Հայաստանի տնտեսության մեջ ապագա ներդրումների աճի և գործարար կապերի ամրապնդման հնարավորության հարցերը։

ArmTech –ն անցկացվում է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան դաշտավայրում և Հայաստանում։ Առաջին համաժողովն անցկացվել է 2007 թվականի հուլիսի 4-7–ը՝ Սան Ֆրանցիսկոյում։

Լրահոս
0