00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը հասավ Ազգային ժողով

© Sputnik / Aram NersesyanСтрельба на улице Бюзанда
Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լինել, թե չլինել. այս է գլխավորը։ Մոտավորապես այս հարցն է այսօր քննարկվել ԱԺ հերթական ճեպազրույցների ժամանակ։ Խորհրդարնական բոլոր ուժերը պատասխանել են լրագրողների հարցերին` կապված երեկ քաղաքի կենտրոնում տեղի ունենցած միջադեպի ու դրա պատճառով ոստիկանապետի հրաժարականի հետ:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik, Աննա Վարդանյան. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով երեկ կենտրոնում հնչած կրակոցների և սպանության մասին, անընդունելի է համարել «բեսպրեդելը»:

«Նման երևույթները, բնականաբար, ցանկալի չեն, բայց մեկ-երկու դեպքի համար անձերի փոփոխության անհրաժեշտություն չկա», — ասել է Բաղդասարյանը և վստահեցրել, որ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է:

Լրագրողները հիշեցրել են, որ ՀՀԿ-ի կարգախոսը «Ապահով Հայաստանն» է, հարցրել են` եթե ՀՀԿ-ն չի կարող ապահովել այդ ապահով Հայաստանը, գուցե Վանո Սիրադեղյանին հրավիրելու ժամանա՞կն է։

«Ամեն ինչ համեմատության դաշտում պետք է նայել, թե երբ էին սպանություններն ավելի շատ։ Որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից։ Մենք որևէ մեկին կանչելու կարիք չունենք։ Ոստիկանապետն իր դիրքերում է»,- ասել է Բաղդասարյանը։

© Sputnik / Karen Yepremyan Վահրամ Բաղդասարյան
Ваграм Багдасарян  - Sputnik Արմենիա
Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կարծում է, որ ամեն մեկն իր չափով է պատասխանատու կատարվածի համար, այդ թվում՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Նա էլ իր չափով պետք է պատասխանատվություն ստանձնի»,- նշել է Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է նախկինների վերադարձին, ապա ՀՅԴ պատգամավորը նշել է, որ «Վանոյի ժամանակները» հիշել չի ուզում։

«Այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալիզացիա չկար»,- ասել է Ռուստամյանը` նշելով, որ բավական է հիշել այն ժամանակ կատարված հայտնի սպանությունները:

© Sputnik / Karen Yepremyan Արմեն Ռուստամյան
Армен Рустамян  - Sputnik Արմենիա
Արմեն Ռուստամյան

Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, մեկնաբանելով Երևանի կենտրոնում հնչած կրակոցները, ասել է, որ ոչ ոք չպետք է օրենքից դուրս լինի, իսկ մեղավորները կկրեն արժանի պատիժը։

«Մեղավորներից ոչ մեկը չպետք է խուսափի պատժից, և ոչ ոք չպետք է կարծի, թե իրեն կարելի է օրը ցերեկով նման բան անել»,- ասել է Էնֆիաջյանը։

Իսկ հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ ոստիկանապետը հրաժարական տա, և նրանք պատրաստվո՞ւմ են հանդես գալ նման պահաջով, Էնֆիյաջյանը պատասխանել է.

«Ըստ էության, տեղի ունեցող յուրաքանչյուր հակաօրինական գործողություն մեզ համար անթույլատրելի է: Մենք խնդիր չենք տեսնում ու որևէ սահմանափակում չունենք, եթե գա պահը, որ հասկանանք` իրավիճակն անկառավարելի է, նմանատիպ ձևակերպումներով հանդես կգանք»:

© Sputnik / Aram NersesyanՎահե Էնֆիաջյան
Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
Վահե Էնֆիաջյան

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած դեպքին և ներհանրապետական ռազբորկա որակել այն:

«Կոնկրետ երեկվա կրակոցները կապ ունեն Ալավերդիի քաղաքապետի` նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ: Ներհանրապետական ռազբորկա է», — շեշտել է Փաշինյանը:

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Никол Пашинян  - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան

Նշենք, որ սեպտեմբերի 14-ի կեսօրին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։
Լրահոս
0