Կարո Փայլանին հյուրընկալել է Էդվարդ Նալբանդյանը

© Sputnik / Asatur Yesayants / Гаро Пайлан в Ереване
Гаро Пайлан в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն ու ՀՀ արտգործնախարարը համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ մտքեր են փոխանակել։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, որը Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Փայլանի գործունեությանը, արտգործնախարարը կարևորել է նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Լրահոս
0