Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շարաֆյան. «Որոշեցի տեսնել ընկերներիս, այցելել մահացած ընկերներիս գերեզմաններ»

© Sputnik / Diana Atoyan / Левон Шарафян
Левон Шарафян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
10 տարվա դադարից հետո հանրահայտ դերասան Լևոն Շարաֆյանը կրկին Հայաստանում է: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նա պատմել է, որ անչափ կարոտել էր հայրենիքը:
Լևոն Շարաֆյան

«Կցանկանայի աշխատանքային այց լիներ, բայց նման բան չկա: Ես ԱՄՆ-ում շատ զբաղված էի, դրա համար չէի կարողանում գալ Հայաստան: Չէի կարող ընդհատել աշխատանքս: Բայց շատ էի կարոտում Երևանը, իմ երիտասարդության պուրակները: Հիմա մի փոքր դադար ունեմ, որոշեցի տեսնել ընկերներիս, այցելել մահացած ընկերներիս գերեզմանները: Վերջին իմ ցավը Պերճ Զեյթունցյանն էր, որին չհասա»,- ասաց Շարաֆյանը:

Նա խոստովանեց, որ կուզեր վերջին անգամ լսել այդ իմաստուն մարդուն: Իր ընկերոջը՝ Զեյթունցյանին, նա անվանում է «Հայաստանի խիղճը»:

Տեղեկացնենք, որ դերասանը ԱՄՆ էր տեղափոխվել դեռևս 2001 թվականին: Հայաստանում նա կմնա մի քանի շաբաթ ու կրկին կվերադառնա Լոս Անջելես:

Լրահոս
0