Լապշինն ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր է հավաքում

Բաժանորդագրվեք
Արցախ այցելելու համար դատապարտված, այնուհետև ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հավաքում է ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Բժիշկները համակարծիք են, որ Ադրբեջանի՝ ինքնասպանության փորձի վարկածը քննադատության չի դիմանում, Ֆեյսբուքում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը` նշելով, որ ամբողջ օրն անցկացրել է հոսպիտալում և ադրբեջանական բանտում բռնության մասին փաստաթղթեր է հավաքել:

«Ծեծի հետքերն ակնհայտ են: Կշարունակենք աշխատել նաև հետագայում»,- գրել է նա:

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала