Ադրբեջանցիներն իրենց երկրից դուրս «լուսավորչական» դեր են կատարում

© AFP 2023 / ANDREJ ISAKOVICСтолица Азербайджана - Баку
Столица Азербайджана - Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ելույթ ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում և անդրադարձավ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության դրսևորումներին:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի և Արցախի հասարակությունների վրա տարբեր ձևերով է ներգործում: Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանն ավանդական քարոզչական գործիքներից բացի բավականին ակտիվ է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ: Հատկապես վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանը մեծ քանակությամբ տեսանյութեր է շրջանառել: Դրանք իբր թե ապացույցներ են պարունակում առաջնագծի այս կամ այն ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած հաջողակ, «հակահարվածների» վերաբերյալ»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, այս քարոզչությանն ի հակադրում, ակտիվ «լուսավորչական» դեր են կատարում արդեն տևական ժամանակ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացիները, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, բլոգերները:

Աբրահամյանի վստահեցմամբ՝ նրանք առավել անկաշկանդ, առավել անվտանգ տարածքներից ներկայացնում են այն, ինչ հնարավոր չէր մինչ այդ ներկայացնել Ադրբեջանից:

Լրահոս
0