00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են Արցախը «խցկել» Իսլամական համագործակցության կազմակերպության օրակարգ

© Sputnik / Asatur YesayantsЛоготип ООН
Логотип ООН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության թեման կքննարկվի Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի օրակարգում և ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նիստի կողասրահներում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը փորձում է օգտագործել կրոնական գործոնը, որպեսզի Արցախի հարցը բարձրացնի միջազգային հերթական հարթակում, այս դեպքում` Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում, Sputnik Արմենիային ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը։

«Ադրբեջանը մշտապես փորձել է կրոնական գործոնն օգտագործել Ղարաբաղյան հակամարտության թեման միջազգային տարբեր հարթակներում քննարկելու համար։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է։ Հարցը պարբերաբար քննարկվում է, իսկ Հայաստանի դիրքորոշումը` քննադատվում։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդում կարգավորման ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»,- ասաց Քոչարյանը։

Նրա կարծիքով` Բաքվի այդօրինակ պահվածքը կարելի է դիտարկել որպես ներքին լսարանին ուղղված աշխատանք։

Ինչ վերաբերում է առանձին մասնակիցներին, ապա, Քոչարյանի խոսքով, կան երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ, օրինակ` Պակիստանը, որի դիրքորոշումն առանց այդ էլ հայտնի է։ Մյուս կողմից` Իրանն այդ նիստերում բավականին զուսպ է պահում իրեն։

Российско-израильский блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինը՝ Բաքվի բանտում ծայրահեղականների մասին․«Իսկ դուք ասում եք՝ Ղարաբաղ»

Պետք է հաշվի առնել, որ այնտեղ ընդունված որոշումները հաճախ չեն գործում «realpolitik» դաշտում։

«Հայաստանը, մի կողմից, սովորել է դրան, մյուս կողմից` պետք է աշխատի այն ուղղությամբ, որ նման հայտարարություններն ընդհանրապես չհնչեն կազմակերպության շրջանակում»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ բավականաչափ ակտիվություն չի դրսևորում այդ ուղղությամբ։

Արաբագետ Գոռ Գևորգյանն իր հերթին կարծում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը բավականին լուրջ միություն է, և ցանկացած հարց, որը քննարկվում է այդ հարթակում, կարևորության իր չափաբաժինն ունի։ Այլ հարց է` դրան ինչ լրջությամբ կվերաբերվեն մասնակիցները։

«Իսլամական համերաշխության տեսանկյունից ելնելով` այն հարցերը, որոնք վերաբերում են մուսուլմանական այս կամ այն երկրին, այդ հարթակում քննարկվում են տվյալ երկրի դիրքորոշումից ելնելով։ Այս դեպքում Հայաստանի շահերը երկրորդական են նրանց համար»,- ասաց Գևորգյանը։

Совместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване. Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. «Արևմուտքի որոշումը խանգարեց Ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի նման քննարկումների և դրանց դիմակայելու համար համապատասխան մեխանիզմներ ունենա։ Երկիրը, բնականաբար, չի կարող ներկայացվել իսլամական երկրների շարքում, սակայն Հայաստանը վարել է և պետք է շարունակի ակտիվ քաղաքականություն վարել, որպեսզի առավելագույն թվով մասնակիցներ չեզոք դիրք ունենան։

Գևորգյանի խոսքով, Կազմակերպությունում հիմնական առաջատար է Սաուդյան Արաբիան, որը նաև իսլամական աշխարհի փաստացի առաջնորդներից է։ Թուրքիան և Իրանը ձգտում են այդ կարգավիճակին հասնել, սակայն երկու երկիրն էլ լուրջ խնդիրներ ունեն այն առումով, թե ինչպես են մյուս երկրներն ընկալում նրանց։

«Իսլամական համերաշխության հարցում չկա այնպիսի երկիր, որն այլ դիրքորոշում արտահայտի։ Իրանը տարբեր հարցերի մասին նույնպես խոսում է «համերաշխության» շրջանակում, դրա համար դժվար է պատկերացնել, որ Թեհրանը կհրաժարվի Ադրբեջանի աջակցությունից այդ կազմակերպության շրջանակում», — ասաց Գևորգյանը։

Ընդ որում, արաբագետի խոսքով, հասկանալի է, որ դա արվում է միայն այն բանի համար, որ Իրանը խնդիրներ չունենա Կազմակերպության այլ մասնակիցների հետ։ Գևորգյանը նշեց, որ Իրանն ու Հայաստանն առողջ կառուցողական հարաբերություններ ունեն, պաշտոնական Թեհրանը քաջածանոթ է ղարաբաղյան հարցում Երևանի դիրքորոշմանը։ Թեհրանն ինքը բազմիցս արտահայտվել է այդ հարցի շուրջ։

«Մեզ համար դա զուտ ձևական բնույթ կկրի։ Իրական հարաբերություններն այլ բան են վկայում», — ասաց Գևորգյանը։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցը Ռուսաստանի հետ քննարկելու երկու պատճառ կա

Իսկ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ է` փորձում է հակամարտությանը կրոնական երանգ հաղորդել։ Որքան շատ դաշնակից ունենա, այնքան ավելի լավ։

«Բայց ամբողջ աշխարհը հասկանում է, որ ոչ մի կրոնական երանգ չկա։ Դա կարճատեսություն կլիներ», — ընդգծեց Գևորգյանը։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանին նույնպես չի զարմացնում այն, որ ԻՀԿ-ում կարող է քննարկվել ղարաբաղյան հարցը։

«Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ փորձել են բարձրացնել այդ հարցը Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում։ Այս հարթակը հավելյալ քննարկման տեղ է, որտեղ հաճախ են կտրուկ գնահատականներ հնչում Հայաստանի հասցեին»,- ասաց Գրիգորյանը։

Մյուս կողմից` ԻՀԿ որոշումները պարտադիր չեն Կազմակերպության բոլոր անդամների համար։ Երկրներ կային, որոնք դեմ են եղել այդ ձևաչափին։

Նրա խոսքով` Կազմակերպության անդամները բազում ներքին հարցեր ունեն, ու շատ կասկածելի է, որ վերջնական հայտարարության կամ փաստաթղթի մեջ ԻՀԿ բոլոր երկրները միաձայն հանդես կգան այս կամ այն հարցում, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության։

«Այդ հայտարարությունն ընդունելուց հետո որևէ քայլեր չեն արվում, դրանում կարելի է բազմիցս համոզվել։ Դրանք ավելի շատ դեկլարատիվ բնույթ են կրում», — ասաց Գրիգորյանը։

Իսլամական կոնֆերենցիայի կազմակերպությունը (ԻԿԿ) ստեղծվել է 1969 թվականին Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։ 2011 թվականին վերանվանվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ)։ ԻԿԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը 57 երկիր է միավորում, որոնց թվում նաև ԱՊՀ երկրներից վեցը` Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը։

Լրահոս
0