Սերժ Սարգսյանը մեկնեց ԱՄՆ

© Sputnik / Asatur YesayantsСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նախատեսված են երկրի ղեկավարի այլ երկկողմ հանդիպումներ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала