Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Փիրջանյան. «Կանադան ներդրումներ կանի հայկական ՏՏ ոլորտում»

© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Փիրջանյան
Վահրամ Փիրջանյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Կանադայի իշխանությունները պատրաստվում են ներդրումներ անել Հայաստանի ՏՏ ոլորտում։ Այդ հարցը քննարկվելու է Կանադայի պատվիրակության այցի ժամանակ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական առևտրային ցանցի նախագահ, կանադահայ Վահրամ Փիրջանյանը։
Վահրամ Փիրջանյան

«Հոկտեմբերի սկզբին Կանադայից պատվիրակություն է գալու Երևան ` դեսպանի գլխավորությամբ։ Հայաստանի իշխանությունների հետ քննարկվելու են Հայաստանում, մասնավորապես` ՏՏ-ոլորտում արվող ներդրումների հարցը», — ասաց Փիրջանյանը «Հայաստան — Սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով` Հայաստանի ու Կանադայի միջև շփման կետեր կան նաև այլ ոլորտներում։ Վերջերս զարգանում են առևտրային ու տնտեսական հարաբերությունները։ Հայաստանի հետ համագործակցության առումով Կանադայի համար հեռանկարային է համարվում նաև գյուղատնտեսությունը։

Համագործակցության ամրապնդմանը նպաստել է նաև Հայաստանում Կանադայի դեսպանատան առաջիկա բացումը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала