Սարգսյան. Չկա խաղաղություն, քանի Ադրբեջանը չի համակերպվում միջազգային սկզբունքների հետ

© Sputnik / Asatur YesayantsСерж Саргсян на форуме "Армения-Диаспора"
Серж Саргсян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և վերահաստատեց մեր պետության դիրքորոշումը` արցախցիները իրավունք ունեն իրենց հողում ապրել ազատ, անկախ ու անվտանգ:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի իր ելույթում ցավով նշեց, որ անցած երեք տարիներին շարունակվել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:

«2016թ.-ի ապրիլին մեր ժողովրդին պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությունը: Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների, սպաների հերոսությունն ու մարտական ոգին: 2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Грануш Акопян - Sputnik Արմենիա
Սփյուռքի նախարար. նախորդ համաժողովից հետո ի մի են բերվել առաջարկությունները

Նրա խոսքով՝ մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ:

«Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը: Համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ»,-ասաց նախագահը:

Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում, և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը, ստեղծում են մի վիճակ, որը ստիպելու է հայ հասարակությունը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ավելի կարծրացնելու փոխզիջման պատրաստ հայկական դիրքորոշումները:

«Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը  չհամակերպվի միջազգային հանրության կողմից առաջարկված սկզբունքների գոյության հետ»,-ասաց նախագահը:

Նախագահն ընդգծեց, որ գրեթե բոլոր դեպքերում ինքնորոշման իրավունքի սահմանափակումն առաջացնում է  քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ:

«1994 թվականի մայիսից շատ է խոսվել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, կարգավորման տարրերի և սկզբունքների մասին: Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի հանրապետության բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու  բնական իրավունք»,- ասաց նախագահը:

Նրա խոսքով՝ Արցախը պարբերաբար անցկացվող ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ և հայրենասեր քաղաքացիների ջանքերով  ամեն օր իրացնում է  իր այդ իրավունքը:

Լրահոս
0