00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի «նորաձև» հանգստյան օրերը Սոհոյին չէին զիջում

© Sputnik / Asatur YesayantsИз коллекции дизайнера Анны Акопян
Из коллекции дизайнера Анны Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս հանգստյան օրերին Երևանում մեծ fashion միջոցառում կազմակերպվեց` Oriflame Fashion Weekend խորագրով։ Մեկ քառակուսի մետրում հայ դիզայներների խտությունը գերազանցում էր բոլոր սպասվող նորմերը։

Վիկտորյա Պիսարենկո, հատուկ Sputnik-ի համար

Եթե դուք դեռ ծանոթ չեք հայկական նորաձևության ոլորտին, ապա, անկասկած, պետք է գայիք երևանյան կայարան, որտեղ տեղի էր ունենում նորաձևության ոլորտի տարվա իրադարձությունը. հավաքվել էին 20 սկսնակ դիզայներ ու նաև հայտնի մոդելավորողներ։ Այս տարի միջոցառմանը ներկա էին նաև նորաձևության ոլորտում ամենահայտնի հեռուստաընկերության` Fashion-TV-ի ներկայացուցիչները։

Oriflame Fashion Weekend в Ереване - Sputnik Արմենիա
Oriflame Fashion Weekend. Երևանում նորաձևության շքեղ շոու անցկացվեց

Դադարների ժամանակ հյուրերը շփվում ու ծանոթանում էին իրար հետ` կարմիր գորգի վրա շամպայն խմելով. այս ամենը ոչնչով չէր զիջում Նյու Յորքի Սոհոյի խնջույքին։

Եթե խոսենք բուն ցուցադրությունների մասին, ապա պետք է ընդգծել, որ մի հավաքածուից մյուսին անցնելը շատ սահուն էր արվում։ Ավելին` կազմակերպիչները շոուն կազմակերպել էին «աստիճանավորման» սկզբունքով։ Ցուցադրությունները սկսեցին ոլորտի նորեկները, որոնցից մեկն էլ Մարիա Խաչատրյանն էր (Tvinis)` Հայաստանի համար իսկապես անսովոր հավաքածուով։ Հայկական այս ապրանքանիշը յուրահատուկ է նրանով, որ հեռու է տարիքային ու գենդերային կարծրատիպերից, ինչը շատ անսովոր է հայկական մտածելակերպի համար։

© Sputnik / Asatur YesayantsԱրմինե Օհանյանի հավաքածուից
Из коллекции дизайнера Армине Оганян  - Sputnik Արմենիա
Արմինե Օհանյանի հավաքածուից

Նարինե Բադալյանն (Badalyan Design) իր հավաքածուում գովերգել էր կնոջ մարմնի նրբագեղությունը` ընդգծելով կարմիրի բոլոր երանգներով։ Դիզայների խոսքով, հենց այդ գույնն է ճիշտ ընդգծում ցանկացած կնոջ գեղեցկությունը։

Թերեզա Ղարաբաղցյանը` նույնանուն ապրանքանիշի հիմնադիրը, բավականին համարձակ հավաքածու ցուցադրեց. սև բաց զգեստներ` դիմակների ու ճարմանդների համադրությամբ։ Աննա Հակոբյանը թեթև ամառային, բայց միաժամանակ համարձակ շրջազգեստների հավաքածու էր ստեղծել։

Էդիթ Պռոշյանը (Proshyan Design) նոր նշաձող էր սահմանել երկարակյաց թրենդի համար։ Դժվար է միանշանակ սահմանում տալ այս զգեստներին, քանի որ դրանք ամենօրյա հագուստի ու նեքնազգեստի խառնուրդ են։ Մերի Սուքիասյանը (Shabeeg) շարունակում է զարգացնել հայրենասիրական թեմաներով շապիկները գիծը։

© Sputnik / Asatur YesayantsՄերի Սուքիասյանի հավաքածուից
Из коллекции дизайнера Мери Сукиасян (бренд Shabeeg) - Sputnik Արմենիա
Մերի Սուքիասյանի հավաքածուից

Կապույտի ու մոխրագույնի համադրությամբ ճերմակ հավաքածուն համալարված էր հետաքրքիր գրություններով։ Այս ապրանքանիշը ներկայացրել էր Սոնյա Ավագյանը։ Մի երկու բաժակ շամպայնից հետո իր հավաքածուն ներկայացրեց նաև Գևորգ Նուռ Շադոյանը։ Հավաքածուն բացառապես մեծ քանակությամբ ժանյակներով երեկոյան զգեստներից էր կազմված։

Հատկապես աչքի ընկավ հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանը։ Նրա Spice Girls-ին նվիրված հավաքածուն իսկապես շատ հետաքրքիր էր։

© Sputnik / Asatur YesayantsՎահան Խաչատրյանի հավաքածուից
Из коллекции дизайнера Ваана Хачатряна  - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյանի հավաքածուից

Վիկեն Դերդերյանը որոշել էր փոխել սիրված իրերը` նոր ձևեր կիրառելու միջոցով։ Նելլի Սերոբյանն անսովոր գործվածքներից հավաքածու էր ներկայացրել` նույնքան անսովոր սիլուետներով։ Նորաձևության ցուցադրությունների առաջին օրն ավարտվեց Armine Ohanyan PARIS ֆրանսահայ ապրանքանիշի ցուցադրությամբ։ Հայկական մտածելակերպի համար բավականին անսովոր հավաքածու էր, որում կարելի էր տեսնել ինչպես փետուրներով զարդարված տղամարդկանց, այնպես էլ լայն ուսերով, սև անձրևային թիկնոցներով կանանց։

Եվս մի կարևոր փաստ. որքան էլ հայրենական նորաձևությունը ձգտի դեպի Եվրոպա, միևնույն է` չի խախտում սեփական տաբուները։ Ի տարբերություն Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Միլանի ու նույնիսկ Մոսկվայի ու Կիևի, այստեղ ոչ մի մոդել բեմ դուրս չի գալիս մերկացած կրծքով։ Այն դեպքում, որ համաշխարհային բեմերում դա սովորական երևույթ է։

Ցուցադրության ժամանակ տղամարդկանց համար նախատեսված հավաքածուները քիչ էին։ Ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ տղամարդը կովկասյան երկրներում ուժի ու տղամարդկության չափանիշ է, ու այստեղ արական սեռի մեծ մասը ժամանակի կորուստ է համարում համապատասխան զգեստի ընտրությունը։

Հայաստանը նոր թափ է հավաքում նորաձևության աշխարհում։ Առաջընթաց են ապրում հենց իրենք` դիզայներները, շատերը մի կողմ են նետում իրենց «ազգային» համոզմունքները, կոտրում են կարծրատիպերն ու ստեղծում այն, ինչին ձգտում է նրանց ստեղծագործ հոգին։ Կարելի է հանգիստ խղճով ասել, որ հայկական fashion ոլորտի զարգացման համար այսպիսի մեծ հարթակը հետզհետե նոր հորիզոններ է նվաճելու։

Լրահոս
0