Սիրիայի հայ պատգամավոր. «Հայերը վերադառնում են Սիրիա»

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել ֆոտոբանկМирная жизнь Дэйр-эз-Зора
Мирная жизнь Дэйр-эз-Зора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սիրիայում հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո լրագրողներին պատմեց Սիրիայում բնակվող հայ համայնքի, Սիրիա-Հայաստան հարաբերությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները շարունակում են մնալ օրակարգում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Սիրիական խորհրդարանում, բնականաբար, հնչում է Սիրիայի կյանքին, առօրյային հետաքրքրող անմիջական հարցեր, այդ թվում՝ նաև Սիրիայի և նրա բարեկամ երկրների հարաբերությունները: Դրանց մեջ, անկասկած, իրենց դերն ունեն Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները: Արդեն իսկ խորհրդարանի ներսում մենք ունենք Հայաստան-Սիրիա բարեկամության խորհրդարանական հանձնախումբ, որն աշխատանքներ է տանում»,-ասաց Ռեիսյանը:

© Sputnik / Asatur YesayantsԺիրայր Ռեիսյան
Жирайр Реисян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Ժիրայր Ռեիսյան

Նրա խոսքով՝ Սիրիայում մինչ օրս էլ կան դժվարին օրեր, բայց պատերազմական իրավիճակն անցել է:

«Արդեն, երբ պայմանները բարելավված են, շատերը վերադառնում են Սիրիա: Հայաստան, Հյուսիսային Եվրոպայի երկրներ ու Լիբանան հասած սիրիահայերը վերադառնում են Սիրիա, նրանց երեխաները սովորում են տեղի դպրոցներում: Առաջիկայում ավելի հստակ ու կայուն վիճակ, լավ պայմաններ կլինեն, ու ավելի մեծ թվով մարդիկ կվերադառնան»,-ասաց սիրիահայ պատգամավորը:

Նա պատասխանեց լրագրողների այն հարցին, թե այս պահին քանի հայ կա Սիրիայի ամբողջ տարածքում: Ռեիսյանի խոսքով՝ չի կարելի խոսել հստակ թվերի մասին, որովհետև վիճակագրություն չկա:

«Եթե պիտի մոտավոր թվեր ասենք, Հալեպում 18 հազար հայ կա, իսկ ընդհանուր Սիրիայում մոտ 28 հազար»,-ասաց Ռեիսյանը:

Մի բան, նրա վստահեցմամբ, հաստատ է՝ սիրիահայերի նոսրացած թվերի մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է:

Լրահոս
0