00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օդերևութաբանների կանխատեսումներն ավելի հուսալի կդառնան

© Sputnik / Asatur YesayantsОбильный летний дождь в Ереване
Обильный летний дождь в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արբանյակային տեխնոլոգիաների կիրառումը խոստանում է հիդրոօդերևութաբանական սպասարկումն առավել հուսալի դարձնել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. 2017թ-ի օգոստոսն ամենատաքն էր Հայաստանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում. միջին ամսական ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4-5 աստիճանով, մեծ քանակությամբ ու մասշտաբի հրդեհներ գրանցվեցին անտառներում ու խոտածածկ տարածքներում, որոնք մարվեցին մեծ դժվարությամբ: Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկած «Արբանյակային տվյալների կիրառությունը երկրի մակերևույթի հետազոտման համար» Արևելյան Եվրոպայի երկրների եռօրյա աշխատաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Прохожие - Sputnik Արմենիա
Աշնան արևը շարունակում է կամակորություններ անել. եղանակի տեսություն

Նրա խոսքով` ակնհայտ է, որ կլիմայական ռիսկերը գնալով ավելի են մեծանում, դրանց ազդեցությունը մարդու կենսագործունեության վրա` ևս: Ուստի ամբողջ աշխարհում այսօր քննարկվող կարևորագույն թեմաներից մեկը կլիմայի փոփոխությունն է, իսկ օդերևութաբանության բնագավառում աշխատող գիտնականները ջանում են կանխատեսել, բացատրել և նախազգուշացնել եղանակակլիմայական երևույթների դրսևորումներն ու դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության տարբեր ոլորտների վրա` օգնելով որոշում կայացնողներին ու շահառուներին ունենալու առավել ճշգրիտ տվյալներ:

«Այս հարցում կարևորվում է արբանյակային տեխնոլոգիաների կիրառությունը, որը, ապահովելով երևույթների և տարրերի իրական ժամանակում տարածական մոնիթորինգի հնարավորությունը, դրանց գետնամերձ դիտարկումների հետ համադրմամբ նոր արժեքավոր տվյալներ է տրամադրում` նպաստելով մոնիթորինգի ու կանխատեսումների բարելավմանը և հիդրոօդերևութաբանական սպասարկումը դարձնելով առավել հուսալի»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով այս տարի Հայաստանում գրանցված կլիմայական մարտահրավերներին և արբանյակային տեխնոլոգիաների կիրառությանը։

Երեք օր Գերմանիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Հունաստանի, Անգլիայի և այլ եվրոպական երկրների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների մասնագետները քննարկելու են արբանյակային տեղեկատվության օգտագործման հնարավորություններն անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգի, երկրի մակերևույթի վիճակի վերլուծության, տաք ալիքների և երաշտի գնահատման ու կանխատեսման համար:

Այն լուծումները, որոնք կառաջարկվեն այս աշխատաժողովի շրջանակներում, կնպաստեն հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի և կանխատեսումների բարելավմանը:

Եվրոպական օդերևութաբանական արբանյակներ շահագործող (EUMETSAT) կազմակերպության հիմնական նպատակն ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններին, ինչպես նաև այլ շահառուներին՝ եղանակին և կլիմային առնչվող արբանյակային տվյալներով անընդմեջ ապահովումն է:

Օդերևութաբանական արբանյակների մի ստվար համակարգ, անընդմեջ դիտարկում է մթնոլորտը, օվկիանոսներն ու երկրի մակերևույթը: Այդ արբանյակներն օգնում են օդերևութաբաններին բացահայտելու և վերահսկելու հնարավոր հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպես նաև Ժամանակին տրամադրելու սպասվող վտանգի մասին նախազգուշացումներ:

Լրահոս
0