Վարչապետը՝ սփյուռքահայերին. «Ի՞նչ անենք, նեղանա՞նք, ֆիքսվե՞նք իրար վրա»

© Sputnik / Asatur Yesayants / Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան-Սփյուռք համաժողովի երկրորդ օրը ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա իր ելույթով հիմնական շեշտադրում արեց՝ Հայաստանն ու Սփյուռքը շաղկապված են ու պետք է համագործակցեն:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան-Սփյուռք համաժողովի իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը խնդրեց իրենց լավ հասկանալ ու ասաց՝ Սփյուռքի ներկայացուցիչների գործունեություն բոլոր նյարդերն ու թելերը պետք է կապված լինեն Հայաստանի հետ:

Армяне диаспоры и высокопоставленные чиновники возложили цветы к вечному огню в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Սփյուռաքահայերը չեն զսպում արցունքները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևաբար վարչապետը սփյուռքահայերին, անկախ նրանց մասնագիտությունից, հորդորեց Հայաստանում ներդրումներ անել ու ակտիվորեն մասնակցել զարգացման գործընթացին:

«Մենք սկսել ենք բարեփոխումներ կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելով Հայաստանի արժանի տեղն աշխարհում: Անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում: Մեզ պետք են ֆունդամենտալ փոփոխություններ: Որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու բոլորս միասին չենք կարող հաջողել»,-ասաց Կարապետյանը:

Վարչապետը չթաքցրեց, որ Սփյուռքում Հայաստանի գործելակերպի վերաբերյալ կան դժգոհություններ, բայց հորդորեց դրանից չհուսալքվել:

«Ոմանց մոտ եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհություններ, ի՞նչ անենք, նեղանա՞նք, ֆիքսվե՞նք իրար վրա: Դա անտրամաբանական է ու անհեռանկարային»,-ասաց Կարապետյանը:

Վարչապետը ոգեշնչեց ներկաներին՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ ամեն օր աշխատանք է կատարվում գերագույն արժեքի մարդու համար:

Լրահոս
0