Կարապետյան. «Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ ուրիշ»

© Sputnik / Asatur YesayantsПремьер министр РА Карен Карапетян на форуме "Армения-Диаспора"
Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ կոնկրետ թվեր կան, իսկ քննադատների դժգոհությունները սուբյեկտիվ են, կարծում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Որևէ երկիր չկա, որտեղ բոլորը բավարարված են, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի, իր կյանքի որակը փոխելով, պահանջներն էլ է ավելացնում: Այս մասին այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Դուք կառավարության աշխատանքի մասին ինչպիսի՞ գնահատականներով եք կարծիք կազմում: Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ ուրիշ, ո՞նց ենք տարբերելու: Ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշների համակարգ, որով գնահատվում է կառավարության աշխատանքը: Ի՞նչ ենք արել՝ 6.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12.7 տոկոս արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ, 21.6 տոկոս արտահանման աճ, 28.5 տոկոս ներմուծման աճ»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ իրենք սկսել ենք հաշվետվություններ տալ. ընթացիկ ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում, ԱՊՀ-ում:

Վարչապետը վերահաստատեց ավելի վաղ հայտնած իր միտքը՝ սա բավարար չէ, որ քաղաքացիներն իրենց լավ զգան:

Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Համաժողովն անցկացվում է 4 ուղղությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:

Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:

Լրահոս
0