Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

© Sputnik / Asatur Yesayants / Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке
Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց լրագրողների՝ լեզուների դասավանդման պարտադիր լինելուն վերաբերող հարցերին: Նշենք, որ նա ևս մասնակցում է Հայաստան-Սփյուռք համաժողովին:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում դպրոցականները պարտադիր սկզբունքով պետք է սովորեն 2 օտար լեզու՝ ռուսերեն և ընտրություն կատարեն անգլերենի, ֆրանսերենի ու գերմաներենի միջև: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չվարանեց ևս մեկ անգամ շեշտել այս հայեցակարգը:

Ученик на уроке чтения в начальной общеобразовательной школе - Sputnik Արմենիա
Հայկական դպրոցներում ռուսաց լեզուն ավելի շատ կդասավանդվի

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչու է ռուսաց լեզվի պարտադիր դասավանդման շուրջ նման աղմուկ բարձրացել, Մկրտչյանը հստակ պատասխան տվեց՝ այս ամենի հիմքում կոնկրետ քաղաքական նպատակներն են:

«Մենք ունենք ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ, որը 1998-ին ընդունվել է, այն ժամանակ աղմուկ չկար: Իմ կարծիքով՝ կեղծ օրակարգ է և քաղաքականացված»,-ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ փոքր երկրներն իրենց ազգային լեզվով չեն կարող ստանալ մասնագիտական թարգմանության՝ առկա հսկայական պաշարը: Նախարարը նաև մտահոգություն հայտնեց ֆրանսերենի ու գերմաներենի պահպանման առումով՝ տեղեկացնելով, որ աշակերտներն այս լեզուները շատ ավելի հազվադեպ են ընտրում:

Լրահոս
0