Փայլան. Էրդողանական Թուրքիան Օսմանյան Կայսրության նման է

© Sputnik / Asatur Yesayants / Гаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանը նման է Օսմանյան կայսրության և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Ջեմալ և Թալեաթ փաշաների ժամանակաշրջանին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանը նման է Օսմանյան կայսրության և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Ջեմալ և Թալեաթ փաշաների ժամանակաշրջանին, ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Гаро Пайлан всстретился с премьером Армении Кареном Карапетяном - Sputnik Արմենիա
Կարո Փայլանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը

«Թուրքիայում այսօր մութ ձմեռ է, այնպիսին, ինչպիսին եղել է Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում», – ասել է Փայլանը։

Էրդողանական Թուրքիայում տեղ կա միայն մի ժողովրդի, մի կրոնի համար, ավելացրել է Փայլանը։

Նրա խոսքով` մինչև Թուրքիան ժողովրդավարական երկիր չդառնա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվի։

Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ընդունել այդ ողբերգությունը, այն ժողովրդավարական երկիր դառնալ չի կարող։

Լրահոս
0