Փափագո՞ւմ եք 2018-ին դառնալ վարչապետ. սփյուռքահայի հարցը` վարչապետին

© Sputnik / Asatur YesayantsПремьер министр РА Карен Карапетян на форуме "Армения-Диаспора"
Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում պատասխանեց սփյուռքահայերի հարցերին: Սփյուռքահայերից մեկը ժպիտ առաջացնող հարց տվեց, մյուսն էլ գովաբանեց վարչապետի հմայիչ ժպիտը:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի- Sputnik. Հայաստան-Սփյուռք համաժողովին սփյուռքահայերը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցեր տալու հնարավորություն ունեին:

Հիմնականում բոլորին հետաքրքրում էին բիզնես ծրագրերն ու մաքսային ընթացակարգերը: Իսկ նրանցից մեկին հեռանկարային հարց էր անհանգստացնում՝ արդյո՞ք սահմանադրական բարեփոխումներից հետո Կարեն Կարապետյանը փափագում է դառնալ վարչապետ:

Կարապետյանի ծիծաղեց, ու նրա պատասխանը չուշացավ:

«Այո, ես փափագում եմ դառնալ վարչապետ»,- ասաց նա:

Վարչապետի պատասխանին բոլորը շունչները պահած էին սպասում, իսկ հետո դահլիճում ընդհանուր ոգևորություն տիրեց:

Ի դեպ, սփյուռքահայերից մեկն էլ անկեղծացավ՝ չգիտեմ Ձեր ժպիտն է պատճառը, թե ինչ, բայց հույս ձեզ հետ շատ ենք կապում:

Լրահոս
0