«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները ծեծել են իրար

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս տեղեկությունը հաստատեցին քրեակատարողական վարչությունից։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում սեպտեմբերի 1-ին դատապարտյալների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿՎ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

полиция площадь Республики активисты акция митинг полицейские - Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու քննիչներն անմեղ են, քաղաքացիները` մատնիչ

Նա հայտնեց նաև, որ ՀՀ քննչական կոմիտեում այս փաստով հարուցվել է քրեական գործ։

Այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում։

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն` ծեծկռտուքը տեղի է ունեցել երևանցի Վահե Միքայելյանի, Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ Արա Սահակյանի և Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Արման Կարապետյանի միջև։ Ծեծի մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ։

Լրահոս
0