00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Վրաստանն արդեն միջսահմանային համատեղ պարտավորվածություններ ունեն

© Sputnik / Armenuhi MkhoyanАрмянское Озеро Арпа и грузинский национальный парк Джавахети объявлены специально охраняемым территориями.
Армянское Озеро Арпа и грузинский национальный парк Джавахети объявлены специально охраняемым территориями. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերով հիմք է դրվում բնապահպանության ու էկոտուրիզմի միջսահմանային առաջին համագործակցության` Հայաստանի և Վրաստանի միջև։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Նարինե Ստեփանյանը 23 տարեկան է, Երևանից:  Նարինեն հեծանվորդ է, թեև սիրողական մակարդակով, բայց առիթը բաց չի թողնում մասնակցելու Հայաստանում կազմակերպվող հեծանվային արշավներին: Մեկ օր առաջ Նարինեն` ընկերների հետ, հեծանվով եկել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի զբոսաշրջության կենտրոն, վրանային գիշերակաց ունեցել, ապա առավոտյան, անցնելով վրացական սահմանը Մադաթափա լճի հարակից մայրուղով, վրաց հեծանվորդների հետ մեկնարկել Վրաստան-Հայաստան հեծանվային անդրսահմանային երթուղին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆարինե Ստեփանյան
Նարինե Ստեփանյան - Sputnik Արմենիա
1/4
Նարինե Ստեփանյան
© Sputnik / Armenuhi MkhoyanՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատիրինա Գրիգալավա
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատիրինա Գրիգալավա - Sputnik Արմենիա
2/4
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատիրինա Գրիգալավա
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ հեծանվորդները` Հայաստան–Վրաստան սահմանին
Հայ հեծանվորդները` Հայաստան–Վրաստան սահմանին - Sputnik Արմենիա
3/4
Հայ հեծանվորդները` Հայաստան–Վրաստան սահմանին
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերով հիմք դրվեց բնապահպանության ու էկոտուրիզմի միջսահմանային առաջին համագործակցության
«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերով հիմք դրվեց  բնապահպանության ու էկոտուրիզմի միջսահմանային առաջին համագործակցության - Sputnik Արմենիա
4/4
«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերով հիմք դրվեց բնապահպանության ու էկոտուրիզմի միջսահմանային առաջին համագործակցության
1/4
Նարինե Ստեփանյան
2/4
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատիրինա Գրիգալավա
3/4
Հայ հեծանվորդները` Հայաստան–Վրաստան սահմանին
4/4
«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերով հիմք դրվեց բնապահպանության ու էկոտուրիզմի միջսահմանային առաջին համագործակցության

«ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում Արփի լճի ու Ջավախեթիի տարածքները շատ հարմար են հետիոտն և հեծանվային արշավներ կազմակերպելու համար: Հատկապես Ախուրյան գետի հովիտը հրաշալի վայր է վերոնշյալ արշավների համար: Տարածքի գրեթե բոլոր մանրախիճ ճանապարհները կարող են օգտագործվել լեռնագնացության համար` թե՛ ոտքով, և թե՛ հեծանվով:

Արփի լիճ.Արհեստական ծագմամբ բնություն ու լճից փախած բիզնես - Sputnik Արմենիա
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արփի լիճ. բնություն` արհեստական ծագմամբ

Այս տարածքներում կարելի է  կազմակերպել նաև  թռչնադիտումներ, որտեղ մայիս-հուլիս ամիսներին կարելի է տեսնել բնադրվող թռչնատեսակներ, իսկ չվող թռչուններին` գարնանն ու աշնանը:  Ձիարշավների համար ևս հրաշալի միջավայր ու պայմաններ կան: 2003 թ.–ին իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում Հայաստանն ու Վրաստանը համաձայնել են ձեռնարկել համատեղ բնապահպանական միջոցառումներ` ուղղված Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող անդրսահմանային Շիրակ-Ջավախք կարևորագույն բնապահպանական տարածքի սահմաններում  պահպանվող տարածքների ստեղծմանը (ազգային պարկերի) և պահպանման գոտիներում գտնվող համայնքների կայուն զարգացմանը:

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը սկսվել է 2007 թվականի սեպտեմբերին Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջոցով, իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ:  «Ջավախեթի» ազգային պարկը  հենց նույն օրինակով է ստեղծված:

Սեպտեմբերի 19-ին, Վրաստանի Ջավախեթիի  այցելուների կենտրոնի բակում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատիրինա Գրիգալավան պաշտոնապես հայտարարեցին՝ «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերով հիմք է դրվում  բնապահպանության ու էկոտուրիզմի միջսահմանային առաջին համագործակցության: «Սա առաջին նմանատիպ միջսահմանային համագործակցությունն է:

Առաջին անգամ է, որ միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ միջսահմանային երկու  պահպանվող տարածքների համագործակցության: Յուրահատուկ մերձալպյան մարգագետինները և լեռնային տափաստանները ոչ բավականաչափ են ներկայացված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում, և ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը պարտավոր է առանձնացնել պահպանության համար յուրահատուկ էկոհամակարգերի տարածքներ: Սա Հարավային Կովկասում առաջին անդրսահմանային պահպանվող տարածքն է և Հայաստանի ու Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության զարգացման առաջին քայլը»,-լրագրողներին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Засохшее озеро Арпи - Sputnik Արմենիա
Արփի լճի ծավալը 10 անգամ նվազել է

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման  հիմքում Կովկասի էկոտարածաշրջանում յուրահատուկ կենսաբազմազանության պահպանությունն է: Արփի լիճը և մերձակա խոնավ տարածքները գրանցված են որպես Ռամսարի տարածք, որի պահպանումն անհետաձգելի է` հետագա էկոլոգիական պայմանների վատթարացումը կանխարգելելու նպատակով: Արփի լճի տարածքում բնակվող մի շարք թռչունների տեսակներ գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում, իսկ որոշ տեսակներ վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին` միջազգային մակարդակով:

Յուրահատուկ մերձալպյան մարգագետինները եւ լեռնային տափաստանները ոչ բավականաչափ են ներկայացված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում, և ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը պարտավոր է առանձնացնել պահպանության համար յուրահատուկ էկոհամակարգերի տարածքներ: Հարավային Կովկասում առաջին անդրսահմանային պահպանվող տարածքը և Հայաստանի ու Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության զարգացման առաջին քայլը  ողջունվում է նաև Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության կողմից՝ կարևորելով այն մեծ աշխատանքը, որ իրականցվել է մինչ այս: Ի դեպ, Հայաստանին ու Վրաստանին ըստ նախատեսվածի պետք է միանար նաև Թուրքիան, սակայն վերջինս,  խնդիրը համարելով ոչ առաջնային, հրաժարվել է ծրագրից:

Կատարվածի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար երկու երկրների ազգային պարկերում նույն օրը կազմակերպվել էր շրջայց, նույն օրն Ամասիա համայնքում բացվեց  Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը:

Ծրագիրն իրականացվել է WWF-Հայաստանի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ:  Այն հագեցած է արհեստական սերմնավորման եւ անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով, համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ, խորհրդատվություն է տրամադրելու անասնապահության բարելավման վերաբերյալ, ինչի շնորհիվ նվազելու է ճնշումն արոտավայրերի եւ բնական ռեսուրսների վրա:

Արմենուհի Մխոյան

Լրահոս
0