00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցանկալի անձ դարձավ Վրաստանում

© Sputnik / Asatur YesayantsИван Волынкин
Иван Волынкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունը Չեչնիայից Վրաստան տեղափոխելու հարցում ակտիվ դեր է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունը հայրենիք տեղափոխելու համար Հայաստանում ՌԴ դեսպանին անցանկալի անձ հայտարարեցին։

«Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան մահացել է կամ սպանվել (հստակ տեղեկություն չկա) և թաղվել Չեչնիայի տարածքում։ Ինձ դիմեցին նրա այրին` Մանանան, և որդին` Ցոտնեն` խնդրելով գտնել նրա աճյունը և կազմակերպել նրա տեղափոխությունը Վրաստան։ Ես էլ նրանց օգնեցի այդ հարցում», —պատմեց Վոլինկինը։

Գամսախուրդիան չպարզված հանգամանքներում մահացել է 1993 թվականի դեկտեմբերին Ձվելի Խիբուլա գյուղում։ Որոշ տվյալների համաձայն` նախկին նախագահն ինքնասպան է եղել։ Սակայն Զվիադ Գամսախուրդիայի որդին` Կոնստանտինը, վստահեցնում է, որ հորը սպանել են։ Մի քանի անգամ հուղարկավորելուց հետո (այդ թվում Չեչնիայում) Գամսախուրդիայի աճյունը թաղվել է գրողների և հասարակական գործիչների պանթեոնում, որը գտնվում է Թբիլիսիի Մթածմինդա սուրբ լեռան վրա։

Первый президент Грузии Звиад Константинович Гамсахурдиа - Sputnik Արմենիա
Հանդիպում Երևանում. ապխտած սիգ` վտարանդի նախագահ Գամսախուրդիայի համար

Վոլինկինը հայտնեց, որ տեղի իշխանություններն օգնեցին Չեչնիայում գտնել գերեզմանը, որից հետո` 2007 թվականի մարտի վերջին, ընտանիքի խնդրանքով աճյունը տեղափոխվեց Թբիլիսի։ Վրաստանի իշխանություններն այդ մասին իմացան աճյունը տեղափոխելուց հետո։

«Դա ընտանիքի ցանկությունն էր։ Սակայն երևի հենց դրա համար էլ Վրաստանի իշխանությունները չարացան», — նշեց դեսպանը։

Մի քանի ամիս անց` 2007 թվականի նոյեմբերի 7-ին, Վրաստանում Սահակաշվիլու դեմ զանգվածային ցույցեր կազմակերպվեցին։ Վոլինկինի խոսքով, Ռուսթավելի պողոտայում ավելի քան 100 հազար մարդ հավաքվեց։

«Նրանց ռետինե փամփուշտներով էին ցրում, ուլտրաձայնային ավտոմեքենաներ էին շրջում փողոցներով, մարդկանց ծեծում էին։ Հաջորդ օրը Սահակաշվիլին հասկացավ, որ «չափն անցել է» և ամեն ինչ պետք է ինչ-որ մեկի վրա բարդել։ Ահա թե ինչու, իմ կարծիքով, ընտրեցին ինձ։ Դեսպանին կանչեցին ԱԳՆ, նոտա հանձնեցին», — ասաց Վոլինկինը։

Միաժամանակ, նրա խոսքով, հեռուստատեսությամբ սկսեցին ցուցադրել Վրաստանում Վոլինկինի (որն իբրև թե արտաքին հետախուզության աշխատակից է)`անկարգություններ կազմակերպելու մասին տեսանյութը, որից հետո նրան անցանկալի անձ հայտարարեցին։

Դեսպանի խոսքով, այս միջադեպի մանրամասները բացահայտելու անհրաժեշտությունն առաջացավ հայկական ԶԼՄ-ներից մեկի հրապարակման պատճառով, որում ակնհայտ փաստացի և տրամաբանական սխալներով «բացահայտվել» է Վրաստանում իրականացրած նրա գործունեությունն ու նրան անցանկալի անձ հայտարարելու պատճառները։

Մասնավորապես, Վոլինկինը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հոդվածում սխալ են նշված իր ծառայության ժամանակահատվածը, հարավօսական հակամարտության ժամանակ երկրում չգտնվելու հանգամանքը, պաշտոնն ու մի շարք այլ փաստեր։

Լրահոս
0