Մեքսիկայի երկրաշարժի սարսափելի հետևանքները. ավելի քան 200 մարդ է մահացել

© REUTERS/Henry RomeroЗемлетрясение в Мексике
Землетрясение в Мексике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 226–ի, փլուզվել են դպրոցները, հիվանդանոցները։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մեքսիկայի փրկարար ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով Մեքսիկայում, ընդհանուր առմամբ, 226 մարդ է մահացել։

«Տվյալ պահին գիտենք 226 մահացածի մասին», – ասվում է Պուենտեի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

© REUTERS / CLAUDIA DAUTՄեքսիկայի երկրաշարժի հետևանքները
Последствия землетрясения в Мексике, 20 сентября 2017 - Sputnik Արմենիա
Մեքսիկայի երկրաշարժի հետևանքները

Միաժամանակ, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոն հայտնել է, որ մոտ 38 մարդ համարվում է անհայտ կորած։

Մեքսիկայի կրթության նախարար Աուրելիո Նունյեն էլ տեղեկացրել է, որ առնվազն 30 մարդ զոհվել է դպրոցների փլուզման հետևանքով։

Հզոր երկրաշարժի հետևանքով Մեխիկո քաղաքի տարածքի գրեթե կեսն առանց էլեկտրականության է մնացել, հայտնել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոն։

© Sputnik / Дмитрий Знаменский / Անցնել մեդիապահոցՄեքսիկայի երկրաշարժից տուժածների համար ապաստարաններ են կառուցվել
Мощные толчки землетрясения на юге Мексики - Sputnik Արմենիա
Մեքսիկայի երկրաշարժից տուժածների համար ապաստարաններ են կառուցվել

Նա տեղեկացրել է, որ տուժած նահանգների տարածքում օգնության կարիք ունեցողների համար ապաստաններ են բացվել։ Նախագահը կոչ է արել բնակիչներին տնից դուրս չգալ։

Մեքսիկայի ներքին գործերի նախարարը Մեխիկոյում արտակարգ իրավիճակ է հայտարարել։

Լրահոս
0