Գյուտարար հայեր. հայի գյուտը հասել է Լուսին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհում առաջին լուսնագնացը ստեղել է հայ գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանը։ Նրա գյուտը Լուսին է հասել 1970թ–ին ու կարևոր տեղեկություններ հաղորդել լուսնի մակերևույթի բաղադրության մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհում առաջին լուսնագնացի հեղինակը հայ է` ՌԴ Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի նախկին անդամ Ալեքսանդր Քեմուրջյանը:

Մեր հայրենակիցը եղել է «Լուսնագնաց-1» լաբորատոր-կայանի գլխավոր կոնստրուկտորը:

© Photo : "Hayazg" Foundation encyclopedia / Ալեքսանդր Քեմուրջյան
Александр Леонович Кемурджиан - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Քեմուրջյան

«Լուսնագնաց-1-ն» աշխարհում առաջին տիեզերական սարքն էր, որը նախատեսված էր տիեզերական մարմնի մակերևույթին աշխատելու համար։ Այն հեռակառավարվող ինքնագնաց էր` նախատեսված Լուսնի մակերևույթի ուսումնասիրության համար։

Աշխարհում առաջին լուսնագնացը լուսնի վրա անց է կացրել 10,5 լուսնային օր (1970 թ.–ի նոյեմբերի 17-ից 1971 թ.–ի սեպտեմբերի 14-ը):

Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է Վլադիկովկասում, 1940 թվականին ընդունվել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական ինստիտուտ, սակայն Հայրենական պատերազմի պատճառով ժամանակավորապես ընդհատել է ուսումը ու, թեև օրենքով ազատված է եղել բանակից, 1942 թ.–ին մեկնել է ռազմաճակատ:

Лютер Джордж Симджян - Sputnik Արմենիա
Գյուտարար հայերը. Սիմջյանի գյուտը կասկածելի էր, բայց այսօր աշխարհն ապրում է դրանով

Պատերազմի ընթացքում հասցրել էր ավարտել Լենինգրադի Հրետանային ուսումնարանը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ էլ տարիներ անց ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովին է ներկայացնում լուսնագնացի իր նախագիծն ու նրա աջակցությամբ կյանքի կոչում այն։

1986 թ.–ին Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետևանքները վերացնելու համար Քեմուրջյանի նախաձեռնությամբ ստեղծվում է ռոբոտատեխնիկական մի համալիր սարքավորում, որի օգնությամբ, առանց մարդկային կյանքեր վտանգելու, մաքրվում են փլուզված կայանի մնացորդները:

2010 թ.–ին  Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան Քեմուրջյանի անունով հուշամեդալ է թողարկում, որով պարգևատրվում են տիեզերագնացության մեջ զգալի ավանդ ունեցողներն ու տիեզերագիտության հետ կապված գյուտերի հեղինակները:

Լրահոս
0