00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախ Քրդստանը կկարողանա՞ վերականգնել Սևրի պայմանագիրը

© SAFIN HAMED / AFPВоенные, Курдистан
Военные, Курдистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքի քրդերի անկախությունը Մերձավոր Արևելքի վերակազմավորման կարևորագույն նախադրյալներից մեկը կդառնա:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Քրդստանի անկախացումը արդիական կդարձնի Սևրի պայմանագիրը, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Քրդստանի անկախացման հետ մեկտեղ կփոխվի նաև Մերձավոր Արևելքի քարտեզը, այդ գործընթացը մոտենում է։ Խոշոր երկրները պետք է մտածեն, թե ինչ ընթացք տան այդ գործընթացին։ Այս համատեքստում նրանք կդիմեն Սևրի պայմանագրին` որպես պատմական փաստաթղթի, քանի որ այն ոչ միայն մեզ է վերաբերել, այլև Օսմանյան կայսրության մերձարևելյան տարածքներին», — նշեց Սաֆրաստյանը։

Иракские солдаты на фоне флага Курдистана во время пресс-конференции лидера Демократической партии Курдистана Масуда Барзани - Sputnik Արմենիա
Արևմուտքը Քրդստանին առաջարկել է հետաձգել անկախության հանրաքվեն

Սա, ըստ փորձագետի, միջազգայնորեն ճանաչված միակ պայմանագիրն է, որը թեև պետությունները չեն վավերացրել, սակայն միայն այդ փաստաթղում է խոսվում Քրդստանի անկախության մասին։

Ընդ որում` Քրդստանը մեծ մասամբ պետք է լիներ Թուրքիայի տարածքում, Դիարբեքիրից հարավ։

«Եթե Մերձավոր Արևելքում սահմանների վերանայման և այդ պայմանագրին վերադառնալու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը պետք է խոշոր երկրների ուշադրությունը հրավիրի Հայաստանին վերաբերող մասին։ Հավանաբար ինչ-որ կերպ կստացվի օգտվել այդ հանգամանքից», — ասել է Սաֆրաստյանը։

Փորձագետը համոզված է, որ պայմանագիրն ինքնին, իհարկե, չի վերականգնվի, բայց պետք է պատրաստ լինել այդ իրավիճակի հետ կապված գործընթացներին։

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա, նրա խոսքով, հավանաբար այն կկայանա, և մեծամասնությունը կողմ կքվեարկի անկախությանը ինչը բնավ չի նշանակում, որ անկախությունն անմիջապես կհռչակվի։ Սաֆրաստյանը կարծում է, որ դա ավելի ուշ կլինի և կբերի նրան, որ Քրդստանը լիովին կախվածության մեջ կընկնի Թուրքիայից, չէ՞ որ նրա միջոցով է հաստատվում կապն արտաքին աշխարհի հետ։

Մյուս կողմից, Սաֆրաստյանի կարծիքով, չի կարելի հերքել, որ ժամանակակից Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծումը կբերի Սիրիայում, Թուրքիայում և Իրանում ընթացող նմանատիպ գործընթացների։

Թուրքիան և Իրանը թույլ չեն տա, որ Քրդստանն անկախանա

Իսլամական հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ավելի վաղ հայտնել էր, որ եթե Էրբիլն անկախության հանրաքվե անցկացնի, Իրանը կփակի Քրդստանի հետ սահմանը։

Նա նշել է, որ անկախության հաստատումից հետո կքվեարկվեն Իրանի և Քրդստանի միջև առկա բոլոր համաձայնությունները։ Շամխանին հորդորել է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կսպառնան տարածաշրջանի անվտանգությանը։

Иракские курды с флагами и плакатом Президента Иракского Курдистана - Sputnik Արմենիա
Թուրքիայի ԱԳՆ. Քրդստանը ստիպված կլինի «վճարել» հանրաքվեի համար

«Սահմանների մասին համաձայնագիրը գործում է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ», — ասել է Շամխանին։

«Իսլամական գիտաժողով» կազմակերպության ԻԻՀ-ի նախկին դեսպան, ԻԻՀ արտգործնախարարի խորհրդական, բժիշկ Սաբբահ Զանգյանեն Sputnik-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը կողմ է Իրաքի միասնականությանը և աջակցում է Բաղդադի կենտրոնական իշխանություններին։ Նրա կարծիքով, բացի Քրդստանի հետ սահմանները փակելուց, Իրանը կվերանայի նաև բոլոր էներգետիկ և տնտեսական պայմանագրերը։

Անկարայի քաղաքական հետազոտությունների և ճգնաժամային իրավիճակների Անկարայի կենտրոնի (ANKASAM) փորձագետ Դոհաջան Բաշարանն իր հերթին ասաց Sputnik-ին, որ Թուրքիայի և Իրաքի ուժերի միավորումը կհանգեցնի արտաքին ուժերի գործողությունների ձախողմանը, ինչն ապացուցել է պատմությունը։

«Կարելի է եզրակացնել, որ Իրաքյան Քրդստանն անկախություն ձեռք չի բերի, քանի որ դրան դեմ են հանդես գալիս Անկարան և Թեհրանը», — ասել է Բաշարանը։

Նրա կարծիքով, «Բարզանիի ղեկավարությամբ Իրաքյան Քրդստանի ամերիկյան նախագիծը» կձախողվի և չի կայանա որպես անկախ երկիր։

Նրա հայրենակից, Բաղդադում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիկոզն ասել է Sputnik-ին, որ Քրդստանի հանրաքվեի նախօրեին թուրք-իրաքյան սահմանին Անկարայի զորավարժությունների անցկացումը (որոնք մեկնարկել են երկու օր առաջ) վտանգավոր է։

«Թուրքիայի ղեկավարությունը, ինչպես և պաշտոնական Բաղդադը, դեմ է այդ նախաձեռնությանը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից նույնպես հայտարարություններ են հնչում, որ հանրաքվեի անցկացման համար ճիշտ ժամանակ չի ընտրվել։ Բավականին վտանգավոր է «սեղմել» այս իրավիճակն ու հասցնել մինչև իրական բախման, իսկ ուժի կտրուկ ցուցադրումը հենց սրան է բերում», — ասել է Չևիկոզը։

Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան սարսափում է Քրդստանի հանրաքվեից

Նա համոզված է, որ Քրդստանն անկախություն չի հռչակի հանրաքվեից անմիջապես հետո։ Չևիկոզը կարծում է, որ պետք է ձգտել Էրբիլի և Բաղդադի միջև երկխոսություն հաստատել, այլապես իրավիճակը կարող է սրվել հենց Թուրքիայի ներսում։

Ի՞նչ կտա Քրդստանի անկախությունը Թուրքիային

Էրբիլում Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Այդին Սելջենի խոսքով` Իրաքի Քրդական տարածաշրջանային վարչակազմի անկախության հռչակումը չի սպառնում Թուրքիայի շահերին։

«Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը և նույնիսկ անկախության հավանական հռչակումը չի սպառնում Թուրքիայի շահերին և նրա ազգային անվտանգությանը», — ասել է Սելջենը։

Նախկին գլխավոր հյուպատոսը կարծում է, որ հանրաքվեն անմիջական ազդեցություն չի ունենա Թուրքիայում բնակվող քրդերի վրա։

Նա համոզված է, որ Թուրքիայում քուրդ բնակչության շուրջ կեսը սատարում է «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությանը, թուրք քրդերի ևս 40 տոկոսն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ընտրազանգվածն է։

Սևրի հաշտության պայմանագիրը

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մերձակայքում) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմը հաղթած 18 դաշնակից պետությունների միջև (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հիջազ)։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Քրդստանի հանրաքվեն կարող է տարածաշրջանը այնպես պայթացնել, որ Սիրիայի զարգացումները մանրուք թվան

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։

Սևրի հաշտության պայմանագրում «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք կունենա դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։

Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի, թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։ Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել ազգային համախմբման համար բավարար տարածք։

Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։

Լրահոս
0