Գյուղատնտեսության ոլորտում աճ չկա. վարչապետը մտահոգված է ու դժգոհ

© Sputnik / Виталий Тимкив /  / Անցնել մեդիապահոցСбор урожая черешни и вишни
Сбор урожая черешни и вишни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ահազանգ հնչեցրեց՝ բոլոր ոլորտներում կա աճ, բացի երկու ոլորտներից, որոնք տնտեսության զարգացման կարևոր հիմնասյուներից են:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Կառավարությունը գյուղատնտեսությունը  ճանաչել է գերակա ոլորտներից մեկը: Գործադիրը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու  և այն արդյունավետ  իրագործելու վրա: Այնինչ, կառավարության ղեկավարն արձանագրեց, որ գյուղատնտեսական աճ չի նկատվում:

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅԻՆ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

«Վերջին ամիսներին գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, հետևաբար, անհրաժեշտ է ապահովել ոլորտում ձևավորվող համախառն արդյունքի հաշվառման վերլուծության կատարումը»,- ասաց Կարապետյանը:

Ուստի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել վիճակագրություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ:

«Մենք հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամկետի համեմատ բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, վարչապետն ասաց, որ լուրջ խնդիր կա, որին պետք է անհապաղ անդրադառնալ:

Լրահոս
0