00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդավարության խաղը. ինչպես են արևմտամետ ՀԿ–ները ճոճում «հայկական նավակը»

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСенаторы США Крис Мерфи и Джон Маккейн
Сенаторы США Крис Мерфи и Джон Маккейн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը կարծում է, որ թեև Հայաստանում զարգանում է քաղաքական ժողովրդավարությունը, այդուհանդերձ կտրուկ ակտիվացել են արևմտամետ ՀԿ–ները։

Վլադիմիր Լեպեխին, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, հատուկ Sputnik Արմենիայի համար

Հետխորհրդային տարածքի պետությունները երեք խմբի են բաժանվում։ Առաջին խմբում այն երկրներն են, որոնք Արևմուտքի ազդեցության տակ են հայտնվել և այսպես կամ այնպես կառավարվում են Արևմուտքից (Մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը)։ Երկրորդ խմբում այն պետություններն են, որոնց իշխանությունները խիստ ազգայնամետ քաղաքականություն են վարում` անտեսելով Արևմուտքին (դրանք Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն են, Ռուսաստանը, Բելառուսը և Ադրբեջանը)։ Երրորդ «խումբը» Հայաստանն է։

Հայաստանն ընդհանրապես լի է քաղաքական պարադոքսներով (ինչպես նաև Ռուսաստանը)։

Страны Восточного партнерства будут развивать культурное сотрудничес - Sputnik Արմենիա
Եվրամիությունը կաջակցի «Արևելյան գործընկերության» երկրների մշակույթի զարգացմանը

Առաջին պարադոքսն այն է, որ Հայաստանն այսօր արտաքին բազմավեկտոր քաղաքականություն է վարում. Արևմուտքի հետ բաց հարաբերություններ է պահպանում, Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում լուրջ ազդեցություն ունի հայկական սփյուռքի շնորհիվ, անհավանական թվով դրամաշնորհներ է ստանում արտասահմանյան այն հիմնադրամներից, որոնք բացահայտ հակառուսական քաղաքականություն են վարում և այդ ուղղությամբ տանում նաև հայերին։ Բայց բոլոր այդ միջոցները գրեթե չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հավատարիմ է մնում իր ազգային ընտրությանը։

Հայերի ընտրությունն այս է` անկախ ամեն ինչից, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի դաշնակիցը մնալ։

Հանրապետության երկրորդ պարադոքս կարելի է անվանել այն փաստը, որ ներքաղաքական խիստ պայքարի, ինչպես նաև մշտական նախառազմական իրավիճակում (հարևան երկրի հետ իրական բախման հասնող), այսինքն մի իրավիճակում, երբ ըստ տրամաբանության Հանրապետությունում պետք է նախագահական իշխանությունն ամրապնդվի, Հայաստանը փաստացի միակ հետխորհրդային պետությունն է, որն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի (Ղրղըզստանում կամ Ղազախստանում այդ հեռանկարն այսօր դեռ քննարկման փուլում է, իսկ Հայաստանում արդեն համապատասխան իրավական հիմք է ստեղծվել խորհրդարանական հանրապետության համար)։

Ընդհանրապես ինչպե՞ս կարող են Հայաստանի ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները համադրվել իսկական ժողովրդավարության հետ` մամուլի ազատություն, ընդդիմության գործողություների հանդեպ լիբերալ վերաբերմունք և արևմտամետ ՀԿ-ների գործունեության բացահայտ թողտվություն։

Այս հարցին պատասխանելու համար պետք է լավ իմանալ Հայաստանի պատմությունն ու հայերի մտածելակերպը։ Թեև իմ նշած պարադոքսները բացատրելու համար, կարծում եմ, բավական է ընթերցողին հիշեցնել վերջին երկու տարվա իրադարձությունները։

Города мира. Париж - Sputnik Արմենիա
Մարին Լե Պեն. Եվրամիությունը վերածվել է իսկական աղանդի

Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը սկսեց շարժվել պետության խորհրդարանական մոդելի ուղղությամբ։ Շատերն այն ժամանակ զգուշացնում էին Սերժ Սարգսյանին ու նրա համախոհներին, որ երկրի իշխանությունը խորհրդարանին (որում գաղափարախոսական միասնություն չկա) փոխանցելը սխալ է, և ուժեղ միանձնյա իշխանության բացակայությունը կմասնատի երկիրն ու, վերջին հաշվով, կկործանի այն։

Բայց ոչ, այդ շարժումը ոչ թե խաղալիք դարձավ, այլ մտածված միջոցների համակարգ` շախմատի քայլերի նման։ 2015 թվականին պատգամավորները մի շարք նորարարություններ կատարեցին օրենսդրության մեջ։ Այդ փոփոխությունները թույլ տվեցին ընդլայնել քաղաքացիների քաղաքական իրավունքները, ինչից հետո ընդդիմությունն Ազգային ժողովում իր ներկայացվածությունն ընդլայնելու հնարավորություն ստացավ։

Բայց ահա ևս մի պարադոքս. թեև Հայաստանում զարգանում է քաղաքական ժողովրդավարությունը, այդուհանդերձ երկրում կտրուկ ակտիվացել են արևմտամետ տարբեր ՀԿ-ները։

Հարց է ծագում` եթե երկիրը ժողովրդավարացման ճանապարհին է, ինչի՞ համար է հավելյալ ժողովրդավարությունը։ Ցավոք, պետք է նշել, որ հենց որևէ երկիր սկսում է կառավարման ինքնանկախ համակարգից անցնել արևմտյանի, տրամաբանությանը հակառակ, հանկարծակի հայտնվում են արևմտամետ տարբեր կառույցները։

Այդպես եղավ նաև Հայաստանում։ 2016 թվականին երկրում արդեն 5,5 հազար ՀԿ էր գրանցված։ 1 քառակուսի մետրում ՀԿ-ների խտության առումով սա կարող է համաշխարհային ռեկորդ կոչվել։ Հասկանալի է, որ այդ ՀԿ-ներից շատերը ստեղծել են արևմտյան կազմակերպությունները։ Դրանցից շատերի գոյությունն ապացուցվում է միայն թղթով, և 1-2 մարդ է գրանցված այնտեղ։ Բայց գումարները գետի պես հենց այդ արևմտամետ ՀԿ-ներ են հոսում։

Այսպես, հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն` «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի առաջնորդներ Արման Ղուկասյանի ու Ծովինար Կոստանյանի նախաձեռնությամբ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել արտասահմանցի հովանավորներից։

Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
ԵՄ–ն վախենում է Հայաստանի հետ Համաձայնագիր ստորագրել` Հայաստանի պայմաններով

Բայց ահա 2016 թվականի հուլիսին Հայաստանում տեղի ունեցավ երկրի համար բեկումնային իրադարձություն։ Նկատի ունեմ Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբի խռովության փորձը։

Բաց եմ թողնում մանրամասները, ասեմ միայն, որ ոստիկանության շենքի գրավումն ու դրան հետևող իրադարձությունները հստակ ցույց տվեցին` Հայաստանում ով ով է։ Մասնավորապես հասկանալի դարձավ, ինչի համար էին նախօրեին երկրում բազմաթիվ ՀԿ-ներ ստեղծվել։ «Սասնա ծռերի» պահանջները բարձրաձայնելուց հետո առաջին օրը արտասահմանյան գումարներով ստեղծված բոլոր հասարակական կազմակերպությունները, ասես, հրամանով սկսեցին պաշտպանել նրանց։

Սոցիալական կայքերում ստեղծվեցին ավելի քան 200 հակակառավարական էջեր, ինչպես հետո պարզվեց, դրանք կառավարում էին մոտ երկու տասնյակ փորձառու մենեջերները։

Պետք է ասել, որ արևմտամետ լրագրողական ու այլ գործակալների ցանցի բացահայտումը չպակասեցրեց զանազան արտասահմանյան հիմնադրամների ակտիվությունը։ Հակառակը` 2017 թվականին այդ ակտիվությունը միայն աճեց։ Բայց հայաստանցիների մեծ մասն արդեն գիտի «քաղաքացիական» ակտիվիստների իսկական գինը, որոնք աշխատում են ոչ թե գործի (ինչպես դա անում են Հայաստանի իսկական հայրենասերներն ու եվրասիական ինտեգրման կողմնակիցները), այլ գումարի դիմաց։

2017 թվականի ապրիլին Հայաստանում կայացան Ազգային ժողովի ընտրությունները, որոնք ցույց տվեցին, որ երկիրը վստահորեն գնում է դեպի խորհրդարանական հանրապետություն, ու ընտրողների մեծամասնությունը սատարում է ժողովրդավարություն գնալու տարբերակը, որը համապատասխանում է հայերի ազգային շահերին ու լիովին հաշվի է առնում Հայաստանի մշակութային ավանդույթներն ու տնտեսական առանձնահատկությունները։

Ընտրությունները ցույց տվեցին, որ հայերին հնարավոր չէ գնել գումարով կամ խոստումներով։ Հայերն իրենք կատակում են, որ հայ չէին լինի, եթե հրաժարվեին եվրոպական կամ ամերիկյան դրամաշնորհներից։ Հավելեմ, որ նրանք հաստատ հայ չէին լինի, եթե կարծեին, որ դրամաշնորհը վերցնելիս պետք է աշխատանք անեն դրա դիմաց։

Մի երկու շաբաթ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտնեց, որ «Հայաստանը կարող է անկախ որոշումներ կայացնել ճանապարհի, տնտեսական ու քաղաքական մոդելի ընտրության հարցում»` հավանաբար ակնարկելով, որ ԱՄՆ-ն գթասրտորեն թույլ է տալիս Երևանին անկախ լինել։ Սա, առնվազն, անհեթեթություն է։ Կարծում եմ` հայերը որևէ մեկի թույլտվության ու հատկապես ցուցման կարիք չունեն իրենց անելիքները որոշելու հարցում։

Ավելի շուտ հայերն են Միլսին ու Արևմուտքի այլ ներկայացուցիչներին թույլ տալիս հյուրընկալվել հայկական հողում ու այստեղ իրենց գումարը ծախսել։ Ինչպես դա անում են զբոսաշրջիկները, ոչ թե բարերարները։

Լրահոս
0