Լևոն Արոնյանը խուսափում է հարսանեկան գործերից

© AFP 2023 / OLGA MALTSEVA / Левон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շախմատիստ Լևոն Արոնյանը խոստովանել է, որ Թբիլիսիում ոտքը կախ գցելու պատճառներից մեկն առաջիկա հարսանիքն է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը որոշել է մի քիչ էլ մնալ Թբիլիսիում առաջիկա հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով չզբաղվելու համար։ Այդ մասին Արոնյանը խոստովանել է chess-news.ru-ին տված հարցազրույցում։

«Որքան ավելի երկար մնամ այստեղ, այնքան քիչ կզբաղվեմ հարսանիքի դիզայնով, հյուրերի ու հարսանեկան հարցերով», — ասել է գրոսմայստերը։

Արոնյանի ապագա կինը` Արիանա Կաոլին, այս օրերին Հայաստանում է և զբաղվում է հարսանեկան արարողության նախապատրաստական գործերով (տոնակատարությունը տեղի է ունենալու Երևանում սեպտեմբերի 30-ին — խմբ.)։

«Քանի դեռ մենք այստեղ ֆիգուրներ ենք տեղափոխում, նա լուրջ գործերով է զբաղվում», — ասել է Արոնյանը։

Левон Аронян - Sputnik Արմենիա
Արոնյանը կիսաեզրափակչում հաղթեց «մահվան» պարտիայում

Շախմատիստի խոսքով` Արիանային չի մտահոգում ապագա ամուսնու զբաղվածությունը։

«Նա միշտ հետևում է իմ խաղերին և շատ է անհանգստանում, երբ պարտվում եմ», — ասել է շախմատիստը։

Արոնյանը նաև նշել է, որ հասել է իր գլխավոր նպատակին և համալրել հավակնորդների մրցաշարի մասնակիցների կազմը։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը կպայքարի չինացի Դին Լիժենի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին։

Ի տարբերություն նախորդ փուլերի, շախմատիստները չորս դասական պարտիա են խաղալու երկուսի փոխարեն։ Ոչ-ոքիի դեպքում կգործի նույն սխեման։

Լրահոս
0