Նեյմարի և Կավանիի միջև վեճը չի ազդել թիմում տիրող մթնոլորտի վրա

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցИгрок сборной Бразилии Неймар
Игрок сборной Бразилии Неймар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էմերին պատմել է Նեյմարի և Կավանիի կոնֆլիկտի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 Սեպտեմբեր — Sputnik. Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ ՈՒնաի Էմերին հաստատել է հարձակվողներ Էդինսոն Կավանիի և Նեյմարի միջև տեղի ունեցած վեճը «Լիոնի» հետ խաղից հետո և մեկնաբանել է իրավիճակը, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով Marca-ին:

Ըստ նրա՝ խաղի վերջում էմոցիաները բարձր մակարդակի են հասել, և հանդերձարանում խոսակցություն է տեղի ունեցել, սակայն դա նորմալ է և տեղի է ունենում ամեն թիմում: 

«Թիմում առկա լավ մթնոլորտը չի խաթարվել: Նրանք շատ մրցունակ ֆուտբոլիստներ են, որոնք ցանկանում են լավագույնը թիմի համար, բայց նրանցից յուրաքանչյուրն ունի անհատական նպատակներ: Կրկնեմ, որ թիմում լավ հարաբերություններ են»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերել է Marca-ն:

Լրահոս
0