00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը «զավթում են» ռուսական մեդիաշուկան

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցМарина Геворкян
Марина Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որակյալ հրապարակումներ, օպերատիվ լրատվություն, սերտ և անմիջական շփում ընթերցողների հետ` սրանք են «Սնոբ» հայտնի ռուսական ամսագրի նոր սեփականատեր Մարինա Գևորգյանի առաջնահերթությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Շատերին մտահոգեց այն լուրը, որ ռուս գործարար Միխայիլ Պրոխորովը «Սնոբ մեդիան» վաճառել է պարբերականի նախկին գլխավոր տնօրեն Մարինա Գևորգյանին։

«ՕՆԷՔՍԻՄ» խումբը նախօրեին հայտարարել էր «Սնոբ Մեդիա» ՍՊԸ–ի 100 տոկոս մասնաբաժնի վաճառքի գործարքն ավարտելու մասին։ Նախագիծը ռուսական մեդիաակտիվների հատվածում խմբի վերջին ակտիվն էր։ Գնորդը Մարինա Գևորգյանն էր, որն աշխատել է ընկերությունում 2009 թվականից և 2012 թվականից զբաղեցրել «Սնոբ Մեդիա» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Դեսպան Տողանյանը կարևորում է Հայաստանում ռուսական մեդիայի ներկայությունը

«Ներդրումային նոր ռազմավարության շրջանակներում «ՕՆԷՔՍԻՄ» խումբը որոշում էր ընդունել դադարեցնել իր մասնակցությունը ռուսական մեդիա–ակտիվներում։ «Սնոբ» նախագիծն այդ սեկտորում խմբի վերջին ակտիվն էր։ Մեզ համար սկզբունքային առումով կարևոր էր նախագիծը վստահել այնպիսի ներդրողի, որը հետագայում պատրաստ կլիներ պատասխանատվություն վերցնել բրենդի զարգացման համար»,– հայտարարել է «ՕՆԷՔՍԻՄ» խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռազումովը։

Նրա խոսքով՝ նման ներդրող է Մարինա Գևորգյանը, որը վերջին տարիների ընթացքում պատասխանատու էր նախագծի բիզնես–մոդելի զարգացման և նրա արդյունավետության համար։

Մարինա Գևորգյանն, իր հերթին, նշել է, որ իր մասնագիտական գործունեությունը տասը տարի է, ինչ կապված է «Սնոբ» նախագծի հետ, որը դարձել է իր անձնական և մասնագիտական կյանքի անբաժանելի մասը։

«Ես շնորհակալ եմ «ՕՆԷՔՍԻՄ» խմբի ղեկավարությանը վստահության և աջակցության համար։ Համոզված եմ, որ «Սնոբն» անկախ մեդիա ակտիվների կարգավիճակում կամրապնդի իր դիրքերը, ինչը կապահովի հին առևտրային գործընկերների հետ հարաբերությունների զարգացում ու կներգրավի նորերին»,– ասել է Գևորգյանը։

Լրահոս
0