Լավրովն Օբամայի մասին. «Նման բան չէի սպասում Նոբելյան մրցանակի դափնեկրից»

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցСергей Лавров
Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների վատացման մեղավորը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին չի գոհացնում այն փաստը, որ այսօր բոլոր հակամարտությունների լուծման պատասխանատու են համարում Ռուսաստանին։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում։

«Ռուսաստանն ու Չինաստանը պետք է լուծեն հյուսիսկորեական խնդիրը, Ռուսաստանը պետք է այս ու այն բանն անի Սիրիայի համար։ Համարում են, որ մենք ենք պատասխանատու մյուս ճգնաժամների համար, ընդհուպ մինչև եմենականի, որի հետ մենք որևէ կապ չունենք»,- ասել է Լավրովը` ավելացնելով, որ միջազգային խնդիրների լուծմանը խանգարում է ռուսատյացության հիստերիայի պատճառով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համակարգման բացակայությունը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի վատ հարաբերությունների մեղավորն էլ, ըստ նրա, «օբամայական վարչակազմի ժառանգությունն է»։

«Նախորդ վարչակազմը քինոտ ու մանրախնդիր գործեց` դանդաղ գործարկվող ական դնելով ռուս-ամերիկյան հարաբերությունների տակ»,- ասել է Լավրովը` նշելով, որ նման բան չէր սպասում Նոբելյան մրցանակի դափնեկրից։

Լրահոս
0