Հղի հայուհին ստիպեց շրջվել ժյուրիի բոլոր անդամներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում ծնված երգչուհու կատարումը հիացրեց «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներին։

Հայաստանի մայրաքաղաքում ծնված, իսկ այժմ Մոսկվայում բնակվող Անահիտ Պողոսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցեց «Ձայնը» նախագծի «կույր լսումներին» և հիացրեց ժյուրիի բոլոր անդամներին անխտիր։

26-ամյա երգչուհու կատարման ժամանակ ժյուրիի բոլոր անդամները շրջվեցին` տեսնելու, թե ով է գեղեցիկ ձայնով այդ երգչուհին։

«Ծիծեռնակ» ռոմանսը լսելուց հետո գովասանքի պակաս չեղավ` «հիասքանչ էր, անկրկնելի, կախարդական, հրաշալի ձայն…

Անահիտը նախագծի հետագա փուլերին մասնակցելու համար պետք էր ընտրեր ժյուրիի անդամներից մեկին, և նա ընտրեց Պելագեային։

Երգչուհին ելույթից հետո նշեց, որ հղիության 7-րդ ամսում է։

 

Լրահոս
0