Հայաստանի Դեմկուսի նախագահը կհետևի Քրդստանի հանրաքվեին

© Sputnik / Дмитрий Виноградов /  / Անցնել մեդիապահոցФлаги Иракского Курдистана
Флаги Иракского Курдистана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրաքվեն կկայանա նախապես հայտարարված օրը` սեպտեմբերի 25-ին։ Քրդստանի առաջնորդը հրաժարվել է հետաձգել հանրաքվեն։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեկնել է Էրբիլ։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Карен Ованнисян, эксперт по региональным вопросам, тюрколог - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Հաշված ժամեր անց նոր պատերազմ է հնարավոր»

«Իրաքի Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական էրբիլի և Իրաքի կենտրոնական իշխանությունների բանակցություններն ընդհատվել են, և Քրդստանի նախագահ Բարզանին հայտարարել է՝ եթե բանակցություններ, ապա միայն հանրաքվեից հետո:

Իրաքյան Քրդստանի իշխանությունը պատրաստվում է Իրաքի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին։

Լրահոս
0