«Ժամանակ». Տավարի մսի գինը կհասնի 5000 դրամի

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է թանկացումների թեմային` վստահեցնելով, որ գարնանը կթանկանա տավարի միսը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում, գրում է «Ժամանակ» թերթը։

Հոդվածագիրը նշում է, որ այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ:

«Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչև 5000 դրամ»,- գրում է թերթը:

 

 

Լրահոս
0