00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկար դադարից հետո Հայաստանում կընտրեն գեղեցկության թագուհուն

© Sputnik / Asatur YesayantsМисс СНГ 2017
Мисс СНГ 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միսս Հայաստան -2017» համահայկական մրցույթն իր դռները բացեց երկրի աղջիկների ու տարբեր երկրներից հայրենակիցների համար։ Հինգ տարի դադարից հետո Հայաստանը գեղեցկության թագուհի է ընտրում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ետնաբեմում իրարանցում է տիրում։ Քսանչորս գեղեցկուհի Հայաստանից ու Սփյուռքից պատրաստվում է երկար սպասված «Միսս Հայաստան — 2017» մրցույթին։

«Ես չափազանց հուզված եմ։ Թբիլիսիից եմ եկել ու եթե «Միսս Հայաստան» տիտղոսով հեռանամ, անպայման բարեգործությամբ կզբաղվեմ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ջեյն Գրիգորյանը։

Երևանից Արփինե Բալայանը կարծում է, որ յուրաքանչյուր աղջիկ արժանի է «Միսս Հայաստան» դառնալուն, ու բոլորը հավասար շանսեր ունեն։

24 աղջիկ ժամանել է Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և այլ երկրներից։

Мисс СНГ 2017 - Sputnik Արմենիա
«Թոփ մոդել ԱՊՀ». գեղեցկության շքերթ Երևանում

Աղջիկները պետք է լինեն գեղեցիկ, ունենան հարուստ ներաշխարհ ու մտավոր ունակություններ, նաև պետք է լինեն չամուսնացած ու 17-25 տարեկան։ Սակայն խիստ չափանիշներ սահմանված չեն եղել։

Աղջիկներին մարզերից ընտրել են մրցույթի նախընտրական փուլում հենց մարզերում, երևանյան գեղեցկուհիներին՝ մայրաքաղաքում։ Ութ հայուհի Սփյուռքից ընտրվել է օնլայն։

«Բոլոր աղջիկների հաջողություն եմ մաղթում։ Պատկերացնում եմ՝ ինչքան հուզված են։ Երբ բեմ ես դուրս գալիս՝ հուզմունքն անցնում է։ Համենայնդեպս, ինձ մոտ այդպես է եղել, նրանց էլ եմ նույնը մաղթում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Միսս Արմենիա 2003», ժյուրիի անդամ Լուսինե Թովմասյանը։

Մրցույթի առաջին փուլը տարազի ցուցադրություն է, երկրորդը՝ բիկինի, երրորդը՝ երեկոյան զգեստ։

«Միսս Հայաստան 2017» գլխավոր տիտղոսից բացի, ընտրվելու են նաև «Միսս Տաղանդ», «Հանդիսատեսի համակրանք» ու «Սփյուռքի թագուհի»։

Мисс СНГ 2017 - Sputnik Արմենիա
«Թոփ մոդել ԱՊՀ». գեղեցկության շքերթ Երևանում

Կազմակերպիչները մտադիր են «Միսս Հայաստան» մրցույթն ավանդական դարձնել, հաղթողներին հնարավորություն տալ հետագայում մասնակցել այնպիսի հեղինակավոր գեղեցկության մրցույթների, ինչպիսիք են՝ «Միսս աշխարհ», «Միսս Տիեզերք»։

Մինչև մրցույթը աղջիկները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, մասնակցել նկարահանումների, շփվել տեղացիների հետ։ Նախատեսվում է տարազներով ելույթ, Հայաստանում ճանապարհորդության մասին ֆիլմ և ոչ միայն։

«Միսս Հայաստան» առաջին մրցույթն անցկացվել է 1996 թվականին, իսկ վերջինը՝ 2012-ին։ Դրանց հաղթողներն էին, համապատասխանաբար, Կարինե Խաչատրյանն ու Աննա Առաքելյանը։ Հինգ տարի շարունակ մրցույթը չի անցկացվել միջոցների սղության պատճառով։

Լրահոս
0