Մեդվեդև. Հայաստանում մաքսային կարգավորմանը վերաբերող հարցեր կքննարկվեն

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցПремьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром Армении К. Карапетяном
Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական մաքսակետով ԵԱՏՄ երկրների ապրանքների անցկացման հատուկ ռեգլամենտ է սահմանվելու, ինչը կբացառի կրկնակի ստուգումը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի մոտակա նիստում մտադիր է քննարկել մաքսային կարգավորմանը վերաբերող հարցերի կատարելագործմանն ուղղված ճանապարհային քարտեզը։ 

Վարչապետը փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է 2012 թվականից գործող և մշտապես շտկվող մաքսային վարչարարության կատարելագործմանն ուղղված ճանապարհային քարտեզի իրականացման թեմային։

Вероника Никишина - Sputnik Արմենիա
Շեղում դեպի Արևելք. Ի՞նչն է մտահոգում եվրոպական բիզնեսին ԵԱՏՄ–ում

Խոսքը 19 նոր միջոցառումների մասին է, որով համալրվել էր «ճանապարհային քարտեզը»։ Դրանք վերաբերում են հսկիչ անցակետերի նախագծման և կառուցմանը, կրկնակի ստուգումների բացառմանը, փաստաթղթաշրջանառության ընթացակարգի պարզեցմանը վերաբերող նոր պահանջներին։

«Ես կշարունակեմ այս հարցերի քննարկումը Հայաստանում անցկացվելիք Միջկառավարական խորհրդի մոտական նիստին», – ասել է Մեդվեդևը փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ։

Բոլոր այդ փոփոխությունները համաձայնեցված են ոչ միայն բիզնեսի ներկայացուցիչների հետ, այլև ԵԱՏՄ անդամ երկրների` նպատակ ունենալով առավելագույնս միավորել գործող կանոնակարգերը։

Այժմ վավերացման է նախապատրաստվում «Միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը, որը կարող է ուսումնասիրվել հոկտեմբերին, որպեսզի ուժի մեջ մտնի նախատեսված ժամկետում` 2018 թվականի հունվարի 1-ին։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Լրահոս
0