Այսօր Երևանում կլինի 32 աստիճան տաքություն

© Sputnik / Asatur Yesayants / Жара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԻՆ-ը զգուշացնում է. սեպտեմբերի 25-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ցերեկը կլինի 30-32, երեկոյան՝ 25-27 աստիճան տաքություն։

Լրահոս
0